Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը
24.11.2020 | 14:09

Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը՝ ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ամոթ ու խայտառակ վիճակ է` մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա:
Օրինակ, այնտեղ հստակ նշված է, թե քննիչներից կոնկրետ ով կարող էր խուզարկություն իրականացնել, բայց եկել են միանգամայն այլ մարդիկ: Դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը: Մի խոսքով, ոնց Նիկոլն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը: Երկիրը շարունակում է անդունդը գահավիժել...»,- գրել է Մելիք-Շահնազարյանը:

Դիտվել է՝ 4488

Մեկնաբանություններ