«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Դասական երաժշտության սիրահարները մեծ սպասումով էին եկել համերգային երեկոյին

Դասական երաժշտության սիրահարները մեծ սպասումով էին եկել համերգային երեկոյին
11.02.2021 | 18:08

Նոյեմբերի 10-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրել էր երաժշտասերներին՝ ունկնդրելու իտալական օպերաների նախերգանքներ։ Ներկայացվեցին Ջուզեպպե Վերդիի‚ Ջոակինո Ռոսսինիի‚ Ամիլկարե Պոնկիելլիի‚ Ջակոմո Պուչչինիի հայտնի օպերաների նախերգանքներ։ Իտալական երաժշտության երեկոն ղեկավարում էր իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։

Մաեստրո Մարչիանոն որպես դիրիժոր աշխատել է մեծահամբավ արտիստների ու նվագախմբերի հետ՝ Արքայական ֆիլհարմոնիկ նվագախումբ‚ Անգլիայի կամերային նվագախումբ‚ Պեկինի սիմֆոնիկ նվագախումբ և այլն։
Իտալացի դիրիժորի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ինքնօրինակ մեկնաբանությամբ ստեղծագործություններն արժանանում էին ներկաների ջերմ ընդունելությանը:


Համերգը կայացավ լեփ-լեցուն դահլիճում։ Երաժշտական տևական դադարից հետո դասական երաժշտության սիրահարները մեծ սպասումով էին եկել համերգային երեկոյին։ Իրինա Նիկողոսյանը նշում է‚ որ նախորդ տարին երաժշտական առումով բարենպաստ չէր։ Հայտնի պատճառներով գրեթե մի ամբողջ տարի համերգասրահներում լռություն էր‚ և միայն 2020 թվականի ավարտին ու այս տարվա սկզբին հույս արթնացավ‚ երաժշտական կյանքը վերականգնվեց։ «Ինձ հատկապես հետաքրքրեց այսօրվա համերգային ծրագիրը։ Իտալական օպերաները միշտ հաճույքով եմ ունկնդրում։ Եվ սա ևս մեկ առիթ էր հաղորդակցվելու իտալական արվեստի հետ։ Շատ սիրով լսեցինք դիրիժորի ու սիմֆոնիկ նվագախմբի ներդաշնակ համագործակցության արդյունքում թևածող երաժշտությունը»‚- ասաց Իրինա Նիկողոսյանը։

Դիտվել է՝ 5340

Մեկնաբանություններ