Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մեր բանակը պետք է խնդիրներ լուծի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում

Մեր բանակը պետք է խնդիրներ լուծի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում
30.04.2023 | 18:57

Բանակի արդիականացման մասին շատ տեսակետներ եմ լսել, բայց, իմ խորին համոզմամբ, դրանցից որևէ մեկը կենսունակ չէ, քանի որ չի արտացոլում այն հիմնական խնդիրները, որոնց բախվել ենք։

Կան լուծումներ, որոնք երկարաժամկետ են, այնինչ մեր բանակը պետք է խնդիրներ լուծի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում, հետևաբար երկարաժամկետ լուծումները պետք են, բայց զուգահեռ այն լուծումների հետ համադրված, որոնք կարճաժամկետ և միջնաժամկետ խնդիրներ կատարելուն են ուղղված։

Կա՞ն այսպիսի լուծումներ։

Այո՛, սակայն այդ լուծումները պետք է իրագործեն ոչ թե բանակի հետ կապ չունեցող, բանակը ներքևից չճանաչող մարդիկ, այլ բանակը օրգանապես զգացող մարդիկ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6969

Մեկնաբանություններ