Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Անտոռմուզ» ձևակերպումներին չի կարելի պատասխանել

«Անտոռմուզ» ձևակերպումներին չի կարելի պատասխանել
28.06.2023 | 10:43

Ինչու՞ պետք չէ պատասխանել Նիկոլին, և ինչու՞ են հնարավոր դառնում նրա «անտոռմուզ» ելույթները։

Այս հարցերն ունեն առավելագույն հստակության պատասխանների կարիք։

Հարց 1. Ինչու՞ պետք չէ պատասխանել Նիկոլին:

Որովհետև Նիկոլի խոսքը, հերքող պատասխանները և մեր հեռանկարը տարբեր իրականություններում են։ Մինչև 2018 թ. երեք նախագահների օրոք եղել է «Արցախը Հայաստան է և վե՛րջ» իրականությունը, որի մասին ուղղակի չէին գոռում, Շուշիում քեֆեր ու պարեր չէին բռնում։

Եղել են «դժվար բանակցություններ են և վե՛րջ», «Ադրբեջանի հետ բալանսը պահում ենք և վե՛րջ»,

«Լուրջ ռիսկեր կան և վե՛րջ» շեշտադրումներ, որոնք ամբողջականացնում էին իրականությունը։

2018-2020 թթ. Ժամանակահատվածն աղետի նախապատրաստման կոպտագույն սխալների փուլն էր։

2020-ից առ այսօր «Ամեն ինչ տապալված է և վե՛րջ» իրականությունն է՝ հավելյալ շեշտադրումներով. «Կարող ենք պետականություն կորցնել և վե՛րջ», «Արցախը մոռացեք և վե՛րջ»։

Վերջապես, կա երրորդ իրականությունը, և դա այն է, ինչի շուրջ այսօր պետք է ձևավորվի

ազգային-առաջադիմական միտքը.

«Տեր ենք կանգնում մեր երկրին և վե՛րջ»,

«Հայկական Արցախ հնարավոր է, և վե՛րջ», «Հարևանների հետ գնում ենք բարդ բանակցությունների և վե՛րջ»։

Նախկին նախագահների համակարգերից պատասխանները Նիկոլին տարբեր իրականությունների մասին են՝ իրար հետ բացարձակ չհատվող, եթե նույնիսկ կոնկրետ հարցի կոնկրետ պատասխան է հնչում։

Նիկոլի ինֆորմացիայի և ոգենչման աղբյուրն իր իսկ թերթի 20-ամյա վաղեմության հոդվածների ռետրոսպեկտիվ ընթերցանությունն է։

Եվ եթե Քոչարյանը՝ Ջ. Բուշի ձեռը բռնած, Քի Վեսթի ամբողջական պայմանագիրը դնի նրա առաջ, միևնույն է, նա կարդալու է իր իսկ հոդվածը՝ «... որ Մեղրին տալիս էին»։

ՈՒ՞մ մասին են նրա ասածները.

ո՛չ միայն քաղաքականապես, այլև՝ զուտ մարդկայնորե´ն է սխալ Նիկոլի «անտոռմուզ» ասածներին պատասխանելը։

Իրականում շատ դժվար է ասել, թե ում են ուղղված, նույնիսկ, եթե նա կոնկրետ անուններ է տալիս։

Նիկոլի ասածները, ըստ էության, վերաբերում են ՔՊ-ից դուրս բոլորին։

Նա մոտավորապես ասում է.

«Այն, ինչը դուք գիտեք, տեսել եք անձամբ, լսել եք, մասնակիցն եք եղել, ձեր կյանքն է եղել, սխալ է, սուտ է, չի եղել։ Ես հիմա նոր պատմություն եմ հորինում, ձեզ նոր պատմություն եմ պարտադրում։ Կներեք, բայց ես այլ ելք չունեմ»։

Իսկ ինչու՞ է նա կարողանում այդքան անկաշկանդ դա անել, ինչ ուզել՝ ասել, թքած ունենալով, որ ծայրահեղ վնասում է պետությանը, կխոսենք հաջորդիվ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3432

Մեկնաբանություններ