Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

«Ասե՛ք, կանե՛նք»

«Ասե՛ք, կանե՛նք»
31.08.2023 | 19:09

ՈՒղիղ չորս տարի առաջ այս օրը Վահան գյուղում Փաշինյան Նիկոլը «ներում շնորհեց» գառներից մեկին, ի լուր աշխարհի հայտարարելով` «Այս գառանը հենց նոր «ներում» շնորհեցի Վահան գյուղում»:

Այսօր նախկին գառն արդեն հասուն ոչխար է:

Եվ ակտիվ մասնակցում է ներոչխարական հասարակական կյանքին:

Ասե՛ք,

Կանե՛նք:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2748

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ