«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Միակ իրական մեղավորը բոլորի աչքի առաջ է

Միակ իրական մեղավորը բոլորի աչքի առաջ է
21.10.2023 | 07:11

Այո, շատ արցախցիներ իրենց բնօրրանից բռնի տեղահանվելու և Հայաստան տեղափոխվելու պատճառով բազմաթիվ հարցեր ունեն, որոնք մեկ ամիս առաջ տալ չէին կարող և պատասխաններ էլ չէին ստանա: Բայց աստիճանաբար հոգեբանական շոկն անցնում է, և հասունանում է պատասխաններ ստանալու պահանջը: Ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը հրաժարվեց պաշտպանել Արցախը, ինչպե՞ս Նիկոլի դրածո Արայիկ Հարությունյանը իշխանավարեց մինչև Արցախի կապիտուլյացիայի վերջին պահը, ինչպե՞ս հրաժարական տվեց ու այդ կապիտուլյացիայի բեռը թողեց ուրիշների ուսերին: Այս և այլ «ինչու»-ների ճիշտ պատասխանն ունի միայն մեկ հոգի, և դա Նիկոլ Փաշինյանն է: Նա ամեն ինչ անում է և կանի, որ արցախցիների արդար պահանջն ու հարցերը հիմա չբարձրաձայնվեն, որ նրանք, որքան հնարավոր է, երկար խրված մնան կենցաղային և սոցիալական դժվարությունների մեջ կամ հեռանան Հայաստանից: Նիկոլ Փաշինյանին ձեռնտու չէ երկրում պահել դժգոհ մարդկանց բազմահազարանոց զանգված:

Սա է պատճառը, որ չեն վերակազմավորվում Արցախի պետական ինստիտուտներն ու նախարարությունները, որ բռնի տեղահանված արցախցիները զրկվել են աշխատավարձերից, որ նրանց մգեցված ապակիների համար տուգանում են Հայաստանում, որ նրանց տեղավորել են դպրոցների ցուրտ ու մութ մարզադահլիճներում և այլն: Բայց արցախցին հարմարվող ու ճկվող չէ, արցախցին սողալու սովոր չէ և պատասխան է պահանջում: Այլ բան է, որ նրանց արդարացի պահանջը ուղղորդվում է սխալ հասցեով: Այս պահին Հայաստանում Արցախի ներկայացուցչության մոտ հավաքված բազմությունը սխալ հասցե է ընտրել, նրանք մեղավորին այլ տեղ են փնտրում: Արցախցիները չպետք է խաղան Նիկոլի «սև ու սպիտակ» խաղը: Մեղավոր նշանակելու կարիք չկա, որովհետև գոյություն ունի իրական մեղավորը, և նա բոլորի աչքի առաջ է՝ Նիկոլ Փաշինյան:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2974

Մեկնաբանություններ