Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Չէ՞ որ այս հողի մեջ կյանք են դրել

Չէ՞ որ այս հողի մեջ կյանք են դրել
22.04.2024 | 23:02

Այս լուսանկարն ամբողջ օրը մտովի ինձ հետ է եղել:

Լուսանկարից հետևյալ ապրումն եմ զգացել. Աստված իմ, չէ՞ որ այս հողի համար կռվել են, չէ՞ որ այս հողի մեջ կյանք են դրել, չէ՞ որ մեր ազգային արժանապատվության պահպանման համար հազարավոր կյանքեր են դրվել, որ մենք այսպես չստորանանք, որ մենք անպատիվ չմնանք Աստված, տուր մեզ ուժ, կամք ու խոհեմություն՝ այս ծանր շրջանը հաղթահարելու համար: Տուր հնարավորություն ուղղվելու ու մեջքը շտկելու, ուժ տուր մեզ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ