Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Իրար խաբելով՝ երկիր ենք վարի տալիս

Իրար խաբելով՝ երկիր ենք վարի տալիս
26.04.2024 | 09:44

Տաքսիի կանգառ է։ Շարվել են տաքսիները մայթի երկայնքով, iսկ մայթի վրա մի նստարան կա' ծառի տակ։ Ես եմ նստած նստարանին ու երկու տաքսիստ։ Երկու հոգի էլ կանգնած են։ Խոսում են իրենց աշխատանքային առօրյայից։ Կանգնածներից մեկի հեռախոսին զանգ եկավ։ Սա խոսքը կիսատ թողեց ու.

-Աաա՜, Լիպարիտիչ ջան, բարի լուս (իսկ ցերեկվա ժամը չորսն է)... Զանգեցի' պատասխանող չեղավ... Չէ... Հիմա ավտո եմ քշում, հարմար չի։ Ես հետո կզանգեմ...

Նայում եմ նրան ու մտածում. «Այ էսպես, վարչապետից մինչև տաքսիստ, իրար խաբելով ապրում ենք, իրար խաբելով՝ երկիրը վարի տալիս»։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 10517

Մեկնաբանություններ