Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ովքեր են թիրախավորում Բագրատ Սրբազանին

Ովքեր են թիրախավորում Բագրատ Սրբազանին
30.04.2024 | 10:22

Նախ շնորհակալություն հայտնենք Բագրատ Սրբազանին և ՀԱԵ հոգևոր հայրերին՝ մեր կողքին կանգնելու և մեզ առաջնորդելու համար։

Իրականում Տավուշյան շարժումը շատ լավ լյուստրացիա արեց քաղաքական և հանրային դաշտը։

ՈՒշադրություն դարձրեք` ովքեր են թիրախավորում Բագրատ Սրբազանին, ովքեր են վիրավորում փողոցում օր ու գիշեր պայքարող մեր հայրենակիցներին.

թուրքական նարատիվներ տարածող իբր «արևմտամետներ»,

պնակալեզ «մտաոռականներ»,

օտարերկրյա կազմակերպությունից տարիներ շարունակ բացահայտ սնվող «իրավապաշտպաններ»,

«քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչներ,

սեփական եղբոր հիշատակը ուրացող սրբապիղծներ,

ինքնակոչ «սոցիոլոգներ»,

մինչև «հեղափոխությունը» կենսագրություն չունեցածներ:

Հիմա հարց է առաջանում՝ եթե իշխող քաղաքական ուժը ունի ինչպես իրենք են պնդում ժողովրդի մեծամասնության աջակցությունը, ապա ո՞րն է պատճառը, որ օգնության են կանչվել վերոնշյալ կերպարները։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3116

Մեկնաբանություններ