Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գլուխը միայն ուտելու համար չէ

Գլուխը միայն ուտելու համար չէ
30.04.2024 | 21:09

Իրականում ես չեմ կարղ բոյկոտել ոմն ԾԱՂՐԱԾՈՒ՝ Hovhannes Davtyan-ի բեմական ծամածռությունները, քանզի երբեք չեմ այցելել և չեմ էլ պատրաստվել այցելել սույն սուբյեկտի կազմակերպած հիմարություններին։ Ես դրանք միշտ համարել եմ իմ ինտելեկտը վիրավորող։
Որպես լիրիկական մեջբերում մի փոքր լիկբեզ (ликвидация безграмотности).
ծաղրածու, ըստ տերմինի ժամանակակից իմաստի` կրկեսային, էստրադային կամ թատերական արտիստ,
կատակերգական-բուֆոնադային տեսարաններ ցուցադրող, որի ելույթները հաճախ ուղեկցում են ներկայացման ողջ ծրագիրը։
Հարակից սահմանումներ` խեղկատակ, հեյեր, միմոս և այլն։
Հայ միջնադարյան թատրոնի կատակերգակ դերասանները ևս կոչվել են ծաղրածուներ։ Որոշ դեպքերում ծաղրածու էին անվանում նաև միայնակ կատակաբաններին՝ մարդկային վարքագծի հասարակայնորեն ընդունելի ձևերը ծաղրողներին, օրենքից ու պատժից ազատ մարդկանց, (մի խոսքով անմեղսունակների, մեկնաբանությունը՝ իմը) որոնք խնջույքներում, շուկայում, թատրոնում և հասարակական այլ հավաքատեղիներում պատմություններով ու ձեռնածություններով զվարճացնում էին մարդկանց։ Ծաղրածուն համարվել է նաև խաղակատակ և խեղկատակ։
Հիմա մնացածի մասին՝ 2008 թվականից սկսած հնարավոր բոլոր միջոցներով փորձել եմ պայքարել Հայկական հեռուստաընկերություններում ամենատարբեր բուլվարային սերիալների, գողական և անհայրենիք կերպարների ձևավորման դեմ, հիմնավորելով, որ դրանք դաստիարակում են անհայրենիք և ծախու սերունդ։
Այս ոճի մեջ իր ուրույն բացասական դերն ուներ և ունի սույն սուբյեկտը և այսօր զարմանալ նրա ազգադավ բարբաջանքի մասով՝ ուղղակի զավեշտալի է։
Ավելի զավեշտալի է այն, թույլ տվեք այս առումով համաձայնել իմ ընկեր Ваграм Саакян -ի հետ, որ չգիտես ինչի այս և սրա նման այլ ծաղրածուների դասում են մտավորականների դասին և նրանցից պահանջում են գաղափարային կամ ինտելեկտուալ մոտեցում...

Միհրդատ Ռոստոմի ՄԱԴԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 6584

Մեկնաբանություններ