Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ժողովուրդը թքած ունի թե՛ Փաշինյանի և թե՛ նրա PR-ի վրա

ժողովուրդը թքած ունի թե՛ Փաշինյանի և թե՛ նրա PR-ի վրա
26.05.2024 | 15:11

Երեկ ավելի լուրջ թեմաների բերումով՝ չհասցրեցի անդրադառնալ Փաշինյանի ուղղաթիռի պատմությանը:

Մի մարդ, ով իրեն համեմատել է Հիսուսի հետ, իր հիվանդ տեսիլքներում Պապ թագավոր է, կարող է նաև խղճահարության տեսարան բեմականսցնել՝ կապկելով իրանական ողբերգությունը:

Նա թքած ունի, թե իր անպատասխանատու հայտարարություններն ինչ արձագանք կունենան հայ- ռուսական հարաբերությունների վրա, խորապես թքած ունի, թե իր PR-ի հետևանքով ինչպիսի ոչ բարենպաստ արձագանք է հարուցելու Իրանում:

Էս պատմության մեջ միակ դրական բանն այն է, որ ժողովուրդն էլ այլևս թքած ունի թե Փաշինյանի և թե նրա PR-ի վրա:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2229

Մեկնաբանություններ