Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Հայտարարություն

Հայտարարություն
29.05.2024 | 21:18

Գործողությու՞ն եք ուզում։ Վաղը Կառավարության նիստ կա ժամը 11-ին։

Բոլորին անխտիր հրավիրում եմ իրենց մեքենաներով ժամը 10:30-ին բոլոր կողմերից մուտք գործել Հանրապետության հրապարակ, Կառավարության դիմաց։

Մեքենաներով։ Բոլոր կողմերից։

Կրկնում եմ՝ բոլոր կողմերից մուտք եք գործում հրապարակ։

Եթե ոստիկանությունն արգելում է, մեքենան թողնում եք ու մոտենում Կառավարության շենք։

Ես իմ մեքենան թողել եմ։ Հետո կհանենք, չմտահոգվեք, հանգիստ մեքենան հետ կբերենք, եթե տանեն։

Եթե չեն արգելափակում մեքենաները, գալիս եք՝ Կառավարության դիմաց կայանելու։

Իսկ ովքեր առանց մեքենա են, ուղղակի ոտքով ժամը 10:30-ին լինում են Կառավարության դիմաց։

Բոլորին հրավիրում եմ:

Բագրատ Սրբազան ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ