Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Այսպիսին են ծաղրածու գործիչները

Այսպիսին են ծաղրածու գործիչները
23.07.2024 | 13:27

«Զելենսկին, հնարավոր է, ստիպված լինի դիմել հանրաքվեի. չեմ կարծում, որ նա ինքնուրույն, առանց ժողովրդական լեգիտիմության, կկարողանա հասնել նման ցավոտ և կարևոր պայմանավորվածությունների»,-ասել է Կիևի քաղաքապետ Կլիչկոն՝ խոսելով Ռուսաստանի հետ փոխզիջումների (իրականում՝ միակողմանի զիջումների) գնով պատերազմը կանգնեցնելու որոշման մասին։

Եթե հիշում եք՝ մի քանի շաբաթ առաջ էլ «մեր Կլիչկոն»՝ Զավենիչն էր խոսել հանրաքվեի մասին։ Ինքն էլ պնդում էր, որ այդ կերպ հավանական պատերազմի համար պատասխանատվություն կկրի նաև ժողովուրդը։

Այսպիսին են ծաղրածու գործիչները, սկզբում Արևմուտքի դրդմամբ աղետ են բերում, իսկ հետո «ժողովրդավարական» ճանապարհով պատասխանատվությունը բարդում են այդ աղետից սարսափելի կորուստներ կրած ժողովրդի վրա։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 6603

Մեկնաբանություններ