ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Աղոթք փրկության

Աղոթք փրկության
27.08.2024 | 00:01

Ո՜վ խորք մեծության և իմաստության,

ընդունիր բռնվածիս, որ մեղքերով ընկել եմ ծովի խորքը:

Պահպանիր ու զորացրու ինձ,

որ քո կամքը գործեմ, զօր ու գիշեր սգամ և լամ:

Իմ ողք անօրինության համար,

Աղբյուրդ կենդանության,

հագեցրու շարավ հոգիս առատաբուխ վտըակից,

որ ցամաքած տոչորվում եմ

իմ բազում անօրենություններից:

Ցնցիր քարացած սիրտս

և ինձնից ապաշխարության արտասուք քամիր:

Ամեն:

Դիտվել է՝ 4149

Մեկնաբանություններ