Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Ապշելու բան է

Ապշելու բան է
26.10.2024 | 09:58

Երբեմն զարմանում ես, ապշում. այդ ի՞նչ գերբնական ուժ են ունեցել մեր տատուպապերը, այդ որտեղի՞ց նրանց կամային այդ հատկանիշները, այդ կամքի ուժը, որ ապրեցրել է, ուժ տվել։

Հեռու չգնամ, օրինակ,հ այրական տատս` Խալո բաբոս։

Այդ ո՞նց է կարողացել ապրել, այդ ի՞նչ հավատ է նրան ապրեցրել, երբ 1937-ին մահացել է (ասում էր` թունավորել են) 22 տարեկան մաթեմատիկոս կրտսեր եղբայրը, 1941-ին` Մեծ հայրենականում զոհվել է 19-ամյա ավագ որդին, ամիսներ անց` 1942 թվականին, զոհվել է 23-ամյա ավագ եղբայրը, 1946-ին` անհատի պաշտամունքի տարիներին Սիբիր է աքսորվել

19-ամյա կրտսեր որդին։

Այդ ո՞նց է կարողացել ուժ գտնել իր մեջ, ոտքի վրա մնալ, հետո` մեզ` իր չորս թոռներին խնամել։

Ապշեցուցիչ է ավագ սերնդի գոյատևելու ֆենոմենը, ցնցող, անմեկնելի։

Եվ որ ավելի զարմանալի է` ապրեց 91 տարի` իր ոտուձեռով, միշտ` ոտքի վրա, սթափ գիտակցությամբ, առողջ ուղեղով։

Ոչ ոք չունի սրա պատասխանը։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.

Մթի, ցրտի ծանր տարիներին տատս արժանապատվորեն երկինք «ճանապարհեց» հորս` իր մինուճար որդուն, պապիս, մորս, քրոջս։ Մի խոսքով` երկու տարում ընտանեկան գերեզմանոց գոյացավ։

Պապիս շիրմաքարը սարքելիս եղբայրներս մտածեցին` բաբոյի լուսանկարն էլ «ծեծել տալ»։

Շատ գեղեցիկ, շքեղ, բարձրահասակ կին էր։

Հակառակվեց. «Չէ՛ ու չէ՛, էդ սիրուն գերեզմանին (թե գերեզմանի սիրունը ո՞րն է) իմ պատկերն է պակաս»։

Հետո ավելացրեց. «Իմ Աղաջան բալեն ու իմ Ստեփան ախպերը պատեևազմի դաշտում ջահել-ջիվան անգերեզման մնացին...»։

էդպես էլ պապս մենակ մնաց, կարմիր գրանիտե շիրմաքարին` տատիս լուսանկարի տեղը` դատարկ։

Դիտվել է՝ 5101

Մեկնաբանություններ