Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Չեն մտածել, թե իրենցից ոչինչ կախված չէ

Չեն մտածել, թե իրենցից ոչինչ կախված չէ
06.11.2024 | 13:27

Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել և դրա համար կամք է ցույադրել, չի մտածել, որ իրենից ոչինչ կախված չէ։ Կարո՞ղ է արդյոք Թրամփը բերել այդ փոփոխությունները՝ կյանքը ցույց կտա։

Վրաստանում նույնպես կամք են ցուցադրել և չեն մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, աշխարհի ուժեղները դա կորոշեն, իսկ իրենք պետք է հույսը դնեն ճակատագրի ամենաթողության վրա։

Հայաստանի ժողովուրդը հանձնվել է, ինքը չի որոշում իր ճակատագիրը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 5711

Մեկնաբանություններ