Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ամենամղձավանջային երազում մեզ պատուհասած էս աղետը պատկերացնելի չէր

Ամենամղձավանջային երազում մեզ պատուհասած էս աղետը պատկերացնելի չէր
26.02.2025 | 11:24

Բաքվում՝ շինծու դատավարության շրջանակներում վատացել է օրեր շարունակ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը։

Ամենադառը, ամենամղձավանջային երազում մեզ պատուհասած էս աղետը պատկերացնելի չէր։

Պատկերացնելի չէր, որ կունենանք իշխանություն, որը թքած կունենա Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վրա, իսկ մենք էլ անզորությունից ստիպված պետք է հետևենք՝ ոնց են մերոնք տանջվում Բաքվի զնդաններում։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3560

Մեկնաբանություններ