Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պոպուլիզմը` որպես քաղաքական պայքարի մեթոդ

Պոպուլիզմը` որպես քաղաքական պայքարի մեթոդ
03.09.2025 | 17:26

Հռոմեական կայսրությունում արտոնյալ խավը (նոբիլիտետ) արհեստականորեն գրգռում էր ժողովրդին` ուղղելով նրան իշխանությունների դեմ: Հենց այդպես առաջացավ պոպուլիզմը` որպես առանձին քաղաքական պայքարի մեթոդ:

Ըստ այդմ՝ սկզբից հասարակության մեջ հմտորեն ֆիքսվում էին առավել «ցավոտ կետերը», աստիճանաբար ստեղծվում էր աչք զարնող «թշնամու կերպար», որը համարվում էր չարիք, այնուհետև ժողովրդին «սարեր էին խոստանում»՝ չանհանգստանալով, թե դրանք ինչքանով են ռեալ:

Ըստ էության` 2000 տարվա ընթացքում փոխվել են միայն կոմունիկացիան ու մարդկանց շորերը, մնացածը, սկզբունքորեն, նույնն է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3873

Մեկնաբանություններ