Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Եվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային»

Եվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային»
10.09.2025 | 12:04

TRIPP-ի մասին առաջին միտքը, որ օգոստոսի 8-ից ասել եմ, դա համեմատությունն էր «նոյեմբերի 9–ի» հետ։

Չեմ հիշում որ լրատվամիջոցների հետ հարցազրույցում եմ շեշտել, որ գալու է մի պահ, որ Ադրբեջանը սկսելու է յուրովի մեկնաբանել «օգոստոսի 8-ի» գործարքը, Հայաստանի իշխանությունները յուրովի և վերջնահաշվարկում կրկին հանգելու ենք նույն խնդրին, ինչ «նոյեմբերի 9–ի» 9-րդ կետի պարագայում, գերիների վերադարձի պարագայում, զորքերի՝ իրենց տեղերում մնալու պարագայում։

Ադրբեջանը TRIPP-ը մեկնաբանելու է որպես միջանցք, դե ինչպես արդեն գիտենք՝ Հայաստանի իշխանությունները իրենց պատռելու են, թե դա միջանցք չի։

Եվ այս ամենի մեջ վատն այն է, որ Հայաստանի իշխանությունների խնդիրը միջանցքի բովանդակության մեջ չի, այլ զուտ անվան։ Որովհետև այդ անունը ժամանակին շահարկեցին հասարակությանը Ռուսաստանի դեմ տրամադրելու համար, իսկ հիմա փորձում են ապացուցել կամ համոզել, որ Արցախը Ադրբեջանին հանձնելով ապահովագրվեցին միջանցքից։

Իսկ վաղը, ցավոք, նույն կերպ կսկսվի հակաամերիկյան քարոզչություն մեկ այլ արկածախնդրության նպատակով։ Որպեսզի խոսքերս մերկապարանոց չհնչեն, բավական է հիշել, թե ինչպես են հիմա էլ Բայդենի վարչակարգին մեղադրում իրենց ձախողած և աղետի հասցրած պետության վիճակի համար, Ջեյմս Օ'Բրայենը վկա․․․

Եվ ժողովուրդը, ինչպես միշտ, կընտրի «հանցագործ Բարաբբային»։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3293

Մեկնաբանություններ