Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պայքարը պիտի շարունակուի մինչեւ մեր հայրենիքի ազատագրումը թրքացումից եւ նիկոլացումից

Պայքարը պիտի շարունակուի մինչեւ մեր հայրենիքի ազատագրումը թրքացումից եւ նիկոլացումից
04.10.2025 | 11:23

Նեռի իշխանութիւնը կարող է մեզ մարմնապէս դատապարտել եւ տանջել, հալածել եւ փորձել լռեցնել։

Բայց նա է, որ յաւիտենապէս դատապարտուած է որպէս ազգի դաւաճան, նեռ, հայի թշնամի պետականաքանդ, մարդասպան եւ ցեղասպան իշխանութիւն, որին ներում չկայ, ո՛չ երկնքում եւ ո՛չ երկրի վրայ։

Ազատութիւն սրբազան եւ աշխարհիկ եղբարց մերոց գերելոց։

Պայքարը պիտի շարունակուի մինչեւ մեր հայրենիքի ազատագրումը թրքացումից եւ նիկոլացումից։

Սերոբ Քահանա ԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3897

Մեկնաբանություններ