Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են

Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են
13.12.2025 | 15:05

Խաղաղ պայմաններում զինվոր է մահացել, ասում են՝ ինքնասպան է եղել, սակայն համացանցում քար լություն է։ Եթե տարիներ առաջ լիներ, ո՜նց էին դատափետել պաշտպանության նախարարին, գլխավոր շտաբի պետին։ Ծնողները զավակ են ունենում, մեծացնում, ամեն օր տղայի բոյին նայում, բանակ ուղարկում, որ այնտեղից դիա՞կ ստանան։ Նման դեպքերում ընդդիմադիր խմբագիր Նիկոլ Փաշինյանը գրում էր՝ զինվորների ծնողները բանակից ամանորի նվեր են ստացել իրենց զավակների դիակների տեսքով։ Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորի այրվելու, մահանալու առեղծվածն այդպես էլ չբացահայտվեց։ Բարդակը, ամենաթողությունը, անպատասխանատվությունը բոլոր ոլորտներում է: Քրեակատարողական հիմնարկներում այս տարի մի քանի տասնյակ կալանավոր է մահացել, Հայաստանում մոլեգնում են թմրամոլությունն ու խաղամոլությունը, դատական համակարգում կառավարվող բարդակ է։ Այս իշխանությունը որքան մնում է, այնքան մեր կորուստներն ավելանում են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2907

Մեկնաբանություններ