Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Ցանկացած ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու համար անքուն գիշերներ են պետք

Ցանկացած ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու համար անքուն գիշերներ են պետք
07.02.2026 | 16:04

Մեզ մոտ մի մտայնություն կա, թե կարծիք ունենալու համար գիտելիք պետք չէ։

Դպրո՞ց։ Համալսարա՞ն։ Տարիներով մի թեմայի մեջ խորանա՞լը։

Էդ լոխերի համար է։

Բավական է ֆեյսբուքում գրանցված լինես, մի քանի տեսանյութ նայես, մի երկու փոդքաստ լսես, ու դու արդեն քաղաքագետ ես, պատմաբան ես, քվանտային ֆիզիկայի մասնագետ ես, կինոգետ ես․․․

Ամեն ինչ գիտես։ Ամեն հարցի պատասխանն ունես։ Ու ամենակարևորը՝ վստահ ես, որ դա միակ ճիշտ պատասխանն է։

Մասնագիտական քննարկման ժամանակ էլ նույնն է։

Պրոֆեսիոնալիզմ չկա՞ , խնդիր չէ։ Կլցնենք դատարկաբանությամբ․

«Դե մենք էլ ենք կինո նայում, հասկանում ենք»։

Հա, հասկանում եք։ Ինչպես որ հիվանդանոցում հասկանում եք

կամ օդաչուի խցիկում, կամ կամուրջ կառուցելիս։

Ցանկացած ոլորտում պրոֆեսիոնալ դառնալու համար անքուն գիշերներ են պետք, տասնյակ սխալներ,

տարիներ, և մի պահ, երբ վերջապես հասկանում ես, որ ինչ-որ մի բան հասկանում ես․․․

Բայց մեզ մոտ դա չի աշխատում։ Մեզ մոտ հակառակն է․ինչքան քիչ գիտես, էնքան բարձր ես խոսում։

Ես շովինիստ չեմ, բայց երբեմն մտածում եմ՝ գուցե որոշ հասարակություններ հենց դրա համար են ստեղծել սահմաններ, որ ամեն պատահական կարծիք չհավասարվի գիտելիքին:

Հարություն Ղուկասյան

Դիտվել է՝ 3848

Մեկնաբանություններ