Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սովորեցրու

Սովորեցրու
09.02.2026 | 11:29

Երեխային սովորեցրու,

որ աշխարհը միշտ արդար չի լինելու,

բայց դա պատճառ չէ,

որ ինքը դառնա կոշտ։

Թող սովորի պահել սիրտը՝,

որպես տուն՝

ծնողների, ընկերների

և այն մարդկանց համար,

ովքեր նույն ձևով ընդունում են իրեն։

Երեխային սովորեցրու

ներողություն խնդրել

առանց խոնարհվելու,

և ներել՝

առանց մոռանալու։

Որ սահման դնելը

չի նշանակում

դադարել սիրել։

Երեխային սովորեցրու

ուրախանալ փոքր բաներից՝

առավոտից,

երբ արթնանում է․

դա հրաշալի լուր է աշխարհին։

Ուրախանալ մարդկանց

ներկայությունից։

Երեխային սովորեցրու

չշտապել մեծանալ։

Մեծահասակ լինելը

պարգև չէ,

եթե կորցրել ես

խաղալու ունակությունը։

Երեխային սովորեցրու

չվախենալ իր ճշմարտությունից,

նույնիսկ եթե այն

չի տեղավորվում

ուրիշների սպասումների մեջ։

Եվ երբ նա ընկնի՝

մի՛ օգնիր նրան

բարձրանալ անմիջապես։

Մնա կողքին։

Թող հասկանա,

որ աշխարհը չի փլվում

յուրաքանչյուր անկումից հետո։

Երեխային սովորեցրու

սիրել ճիշտ մարդկանց

և ճիշտ ձևով...

Վարս ՉԱՐԵՆՑ

Դիտվել է՝ 4907

Մեկնաբանություններ