Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.03.2026 | 22:00
Տեր Հիսուս Քրիստոս,
Ամենքս մտնում ենք Ավագ Շաբաթվա խորհրդավոր ճանապարհի մեջ,
քայլ առ քայլ Քեզ հետ,
մասնակից և բաժնեկից լինելու Քո չարչարանքներին, Քո սիրուն և Քո անպատմելի զոհաբերությանը։
Տեր,
Այս ընթացքը սովորական օրեր չեն,
այլ Քո երկրային կյանքի վերջին սիրո խորացման օրերն են,
Քո խաչի ճանապարհի բացահայտումը մեր հոգիներում։
Տեր Հիսուս,
Իմաստություն շնորհիր մեզ, որ կարողանանք թափանցել այն մեծ սիրո մեջ, որ վճարեցիր արյան գնով մեր փրկության համար։
Փառք Սուրբ Խաչիդ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ