ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Եթե ունես քաղաքական ու բարոյական արժանապատվություն՝ պարտավոր ես արձագանքել հրավերիս

Եթե ունես քաղաքական ու բարոյական արժանապատվություն՝ պարտավոր ես արձագանքել հրավերիս
08.04.2026 | 16:16

Նիկոլ Փաշինյան, դու Սամվել Կարապետյանին հեգնանքով ինչ որ հորդորներ ես հղում… Քեզ առաջարկում եմ ուղիղ եթերում հանդիպել և, փաստերը վկայակոչելով, ես պատրաստ եմ ապացուցել, որ դու դրամաշորթ, պետության սահմանադրական կարգը տապալած, 44-օրյա պատերազմը սադրած, քո իշխանատենչությամբ Արցախն ու հազարավոր զինվորներին գլխատած ազգադավ կերպար ես։

Սրանք լուրջ մեղադրանքներ են ուղղված պետության առաջին դեմքին։ Եվ եթե ունես քաղաքական ու բարոյական արժանապատվություն, պարտավոր ես արձագանքել հրավերիս։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԱԺ չորս գումարուների պատգամավոր, քաղաքական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 4989

Մեկնաբանություններ