Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աջակցություն՝ թուրքական փաթեթավորմամբ

Աջակցություն՝ թուրքական փաթեթավորմամբ
03.06.2026 | 11:31

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ դե-ֆակտո վարչապետի միջև երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտրություններն ընդամենը 4 օրից են, ապա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույցն ու դրա հանրայնացումը նման ուղերձով դիվանագիտական լեզվից թարգմանվում է որպես աջակցություն Հայաստանի դե-ֆակտո իշխանությանը։

Եթե ուղիղ, բաց տեքստով աջակցություն հայտնելը (առայժմ) խնդրահարույց չլիներ, ապա այսպիսի փաթեթավորում տալու խնդիր էլ չէր լինի։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 2724

Մեկնաբանություններ