Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Քո Կարմիր ծովը

Քո Կարմիր ծովը
22.06.2026 | 00:02
Հունիսի 22

Առաջ գնա առանց վախենալու:
Մի’ մտածիր քո առջև փռված Կարմիր ծովի մասին:
Վստա՛հ եղիր, որ երբ հասնես դրան, ջրերը կբաժանվեն, և դու կանցնե՛ս ու կմտնե՛ս խոստացված ազատության երկիրը:
Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ