Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Եվրոպացի առաքյալներ, հայանման հուդաներ ու 30 միլիոն «արծաթ»

Եվրոպացի առաքյալներ, հայանման հուդաներ ու 30 միլիոն «արծաթ»
01.07.2026 | 16:32

Ուկրաինացիների ձեռքով «կրակից շագանակներ հանելուն» զուգահեռ՝ եվրոպացի լիդերները ձեռնամուխ են եղել հայերի ձեռամբ «արջի ամորձիները ցավեցնելուն»: Եվրոպուհի պաշտոնյաներն այս գործում բավականաչափ փորձ են կուտակել արդեն, ուստի պատահական չէ, որ հենց նրանք են ժամանում այսօր Երևան. Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն ֆեր Լայենն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

Անկախ այն բանից՝ ինչ փաթեթավորմամբ կներկայացվի բարձրաստիճան տիկնանց առաքելությունը, տրամաբանության հետ խնդիր չունեցողները լավ են հասկանում՝ ինչ «խորհրդավոր ընթրիք» նախաձեռնելու համար են Հայաստան ոտք դրել «առաքյալները»:

Ռուս-ուկրաինական «կրակից» ակնկալվող «շագանակներն» արդեն չորսուկես տարի չեն կարողանում «հանել», անցել են «ռուսական արջին» խեղճացնելու ձեռնաշարժային տարբերակին:

Հայաստանի իշխանություններին էլ սատանան տվել՝ չի խնայել, քաղաքական ձեռնածությունների մագիստրոս են, ձեռքներն ընկածը պահանջվող ուղղությամբ կշարժեն, միայն թե սեփական աթոռներն անշարժ մնան:

Հերն էլ անիծած, թե «արջը» մի օր կկատաղի, և հայ-ռուսական դարավոր բարեկամությունից միայն անունը կմնա: Արևմտաթուրքական բարեկամությունը սաղ լինի, հա՛մ «ռուսական արջի» քիթը կտրորեն, հա՛մ «արջի» հարմոնի տակ պարող հայ ընդդիմադիրների ու նրանց համակիրների: Հայաստանից էլ ինչ մնաց՝ մնաց, մի նոր քարտեզ կմանրակերտեն ու կբաժանեն իրենց հավատավոր հոտին՝ նշխարի նման:

Ի՞նչ պակաս «խորհրդավոր ընթրիք» է՝ եվրոպացի առաքյալներով, հայանման հուդաներով ու 30 միլիոն եվրոյով: Արծաթը երկու հազար տարուց ի վեր ուրացման դիմաց վճարվող արժույթ չէ այլևս: Արժեքներն են փոխվել:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 1050

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ