Կրեմլում առայժմ պատրաստ չեն գնահատելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մայամիում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին մասնակցելու հավանականությունը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել չշտապել եզրակացություններ անել Պուտինի՝ ԱՄՆ հնարավոր այցի վերաբերյալ։               
 

ԱՄՆ-ը նախազգուշացնում է Մերձավոր Արևելքում հնարավոր հարձակումների վտանգի մասին

ԱՄՆ-ը նախազգուշացնում է Մերձավոր Արևելքում հնարավոր հարձակումների վտանգի մասին
08.11.2026 | 12:29

Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Հորդանանում, ԱՄԷ-ում, Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, ԱՄՆ դեսպանատները տարածել են անվտանգության սպառնալիքների վերաբերյալ նախազգուշացումներ։
Ըստ հաղորդագրության՝ վտանգի տակ կարող են հայտնվել ԱՄՆ-ի հետ կապ ունեցող օբյեկտները։ Ամերիկայի քաղաքացիներին կոչ է արվում բարձր զգոնություն ցուցաբերել և պատրաստ լինել ավիահաղորդակցության հնարավոր խափանումներին։

Արտակ Զաքարյան
Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ