Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հ1-ի տաղավարում տեղի ունեցածը հայաստանյան քաղաքական կյանքի իրական դեմքի ցուցադրությունն էր

Հ1-ի տաղավարում տեղի ունեցածը հայաստանյան քաղաքական կյանքի իրական դեմքի ցուցադրությունն էր
17.11.2026 | 12:36

Իշխող քաղաքական թիմն իր ազդեցության տակ գտնվող փողոցային ագրեսիա գեներացնողին վերածում է հանրային օրակարգ թելադրողի, որտեղ փաստարկին փոխարինում է գոռոցը, բանավեճին՝ ճնշումը, իսկ բանականությանը՝ ամբոխային վարքագիծը, հասարակությունն էլ հայտնվել է բարոյական անդունդի եզրին, քանի որ փողոցն է սկսում կառավարել միտքը, իսկ խուժանը՝ ձևավորել հասարակական կարծիքը…

Ու այստեղ պետությունը կորցնում է ոչ միայն իր քաղաքական մշակույթը, այլև՝ իր ապագան։

Ազգը կործանվում է նախ բարոյապես, հետո՝ ֆիզիկապես։ Իսկ ամենասարսափելին այն է, երբ այդ կործանումը ներկայացվում է որպես խաղաղություն՝ իր հնարավոր ու անհնարին ելևէջներով:

Սոնա Աղեկյան

Դիտվել է՝ 2184

Մեկնաբանություններ