Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տիրոջ բլուրները

Տիրոջ բլուրները
19.11.2026 | 00:00

Նոյեմբերի 19

Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա։ Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը (Սաղմոս ՃԻ 1-2)։

Այո՛, աշխարհի փոքրություններից, խառնաշփոթ ու փնթի աղմուկներից, խաբեություններից ու պատրանքներից բարձրացրե՛ք ձեր աչքերը՝ տեսնելու համար Տիրոջ բլուրները։ Խեղճության թավուտներից բարձրացրե՛ք ձեր աչքերը՝ սպասելով Տիրոջ օգնությանը։
Տկարության ժամին բարձրացրե՛ք ձեր աչքերը և նայե՛ք Տիրոջ բլուրներին։ Այս հեռապատկերը շարունակ աչքի առջև ունենալով՝ վարժեցրե՛ք ձեր հայացքն այդ սքանչելի հայտնությունը տեսնելու։
Այնպես արե՛ք, որ կարողանաք հետզհետե է՛լ ավելի պարզել ձեր տեսության դաշտը, սովորե՛ք օրըստօրե ավելի հեռուն տեսնել, այնքան, մինչև որ հեռավոր կատարները ձեզ ընտանի դառնան։ Տիրոջ բլուրները։
Սքանչելի բլուրները, որտեղից ձեր օգնությունն է գալիս։ Ծարավից տոչորվող հողը բլուրներին է նայում՝ անձկությամբ սպասելով նրանց գետերի ու առվակների կարկաչին, որը հագեցում ու կյանք պիտի պարգևի իրեն։
Այդպես էլ դուք նայե՛ք բլուրներին։ Այդ բլուրներից է գալիս ձեր օգնությունը։ Օգնությունը Տիրոջ, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Դիտվել է՝ 1881

Մեկնաբանություններ