Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
08.11.2011 | 00:00

...թե ՀԱԿ-ում խորհրդարանական ընտրությունները և սպասվելիք համամասնական ցուցակը բավականին լուրջ լարվածությունների տեղիք են տվել: Լավատեղյակները չեն բացառում, որ դժգոհները հնարավոր է և գնան լրացնելու ամերիկյան ուշադրության պակաս չունեցող Մ. Յովանովիչի և Ջ. Հեֆերենի «ՊպՑՌքպ» «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շարքերը` պատճառաբանելով, որ լիբերալ հայացքների կրողներ են, իսկ ՀԱԿ-ը գնալով ավելի է սոցիալիստանում և հակվում դեպ Ռուսաստան:
Դեռ մինչ այդ լարվածությունը խոսում էին, թե «Հանրապետություն» կուսակցությունում ևս ինչ-ինչ շարժ կա. դրանով էր բացատրվում վերջին շրջանում Տեր-Պետրոսյանի` միտինգային որոշ գնահատականների կոշտությունը` 1998-ին տեղի ունեցած իշխանափոխության «մասով»:
Ավելին` արդեն իսկ ամռանը դավալեցի Գագիկ Ջհանգիրյանը գնացել է Արարատի մարզ, տեղեկացրել, որ մարզի գործունեությունն ընդդիմության մասով այսուհետ կոորդինացնելու է ինքը:
Հիշենք, որ այնտեղ «կոորդինատոր» է Արամ Զ. Սարգսյանը:

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ