Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մշակույթի նախարարությունը «Թեկուզ» ֆիլմը ներկայացնելու է կառավարության նիստին

Մշակույթի նախարարությունը «Թեկուզ» ֆիլմը ներկայացնելու է կառավարության նիստին
03.06.2011 | 00:00

Մեկնարկել են «Թեկուզ» գեղարվեստական ֆիլմի կազմակերպական աշխատանքները: Երևանում օրերս կատարվել է դերասանների ընտրություն: Շուտով ընտրություն կլինեն նաև Ստեփանակերտում:
Ֆիլմում նկարահանվելու են հայտնի դերասաններ նաև Ռուսաստանից, ՈՒկրաինայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից։ Դերասանների անուններն առայժմ չեն հրապարակվում: «Թեկուզ» նախագծի նպատակն է` Ղարաբաղի մասին պատմող լուրջ, պատմական ֆիլմի միջոցով ճշմարտությունը ներկայացնել աշխարհին: Ազգային կինոկենտրոնը տվել է իր դրական եզրակացությունը: Նախագիծն արժանացել է նաև համաշխարհային կինոարտադրության հայտնի դեմքերի հավանությանը: «Թեկուզ» նախագծին աջակցելու է պաշտպանության նախարարությունը: Ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր Գագիկ Աթասյանի խոսքով` ֆիլմի ստեղծմանն աջակցում են նաև իր ռուս գործընկերները: Հունիսի 2-ին մշակույթի նախարարությունը նախագիծը ներկայացնելու է նաև կառավարության նիստին:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2390

Մեկնաբանություններ