Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱԽ, ԱՅԴ ԿԱՆԱՅՔ

ԱԽ, ԱՅԴ ԿԱՆԱՅՔ
12.07.2011 | 00:00

Ի տարբերություն մինչև 17 տարեկանների առաջնության, Գերմանիայում ընթացող ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնությունն առայժմ կարողացել է ի հայտ բերել լավագույն քառյակին: Կայացած խաղերի արդյունքներով մեկ քառորդում հանդես գալու իրավունք էին ձեռք բերել Անգլիա-Ֆրանսիա, Գերմանիա-Ճապոնիա, Շվեդիա-Ավստրալիա, Բրազիլիա-ԱՄՆ զույգերը: Միակ խաղը, որ ավարտվել է սահմանված 90 րոպեում, եղել է Շվեդիա-Ավստրալիա մրցամարտը, որտեղ եվրոպացիները հաղթել են 3:1 հաշվով: Մնացած զույգերի համար պահանջվել է լրացուցիչ ևս երեսուն րոպե, և դրանցից երկուսում` Անգլիա-Ֆրանսիա, Բրազիլիա-ԱՄՆ դիմակայությունում, հաղթողը հայտնի է դարձել հետխաղյա 11-մետրանոցների իրացումից հետո: Առավել հաջողակ են եղել ֆրանսիացիներն ու ամերիկացիները:
Ինչ վերաբերում է Գերմանիա-Ճապոնիա խաղին, վերջիններս կարողացել են, հաղթական գոլը խփելով, խուսափել հետխաղյա 11-մետրանոցներից, որն ավելի շուտ հիշեցնում է ռուսական ռուլետկա: Այս հաղթանակով Ճապոնիայի հավաքականը դարձավ Ասիա աշխարհամասի առաջին ընտրանին` աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում հանդես գալու իրավունք ձեռք բերելով:
Այսպիսով, հուլիսի 13-ին կիսաեզրափակիչում միմյանց դեմ դուրս կգան Ճապոնիայի ու Շվեդիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հավաքականները: Առաջին խաղը կայանալու է Ֆրանկֆուրտում, երկրորդը` Մյունխենգլադբախում:
Առաջնության հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 17-ին:

Դիտվել է՝ 2805

Մեկնաբանություններ