-
15.11.2019|
02:37
2018-ի մարտին Մոսկվայի գլխավոր կերպարվեստային միջոցառումը հռչակավոր Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված հոբելյանական ցուցահանդեսն էր։ Հոբելյանական և անհավանական։ Ցուցահանդեսում հյուրերին դիմավորում, իր աշխարհն էր ներկայացնում հեղինակը, որի 100-ամյակը լրանալու էր նույն տարվա դեկտեմբերի 2-ին։
-
15.11.2019|
02:28
«Իրատեսի» հյուրը արվեստաբան ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆՆ է:
-
15.11.2019|
02:25
Բեռլինում բնակվող չին ջութակահար ՆԻՆԳ ՖԵՆԳԸ մեծ ճանաչում ունի աշխարհում։ Ելույթներ է ունենում հեղինակավոր նվագախմբերի հետ, նաև՝ որպես կամերային երաժիշտ։ Լոնդոնի արքայական երաժշտական ակադեմիայում ուսանած Նինգ Ֆենգը այն միակ ուսանողն էր, որն ստացել է 100-տոկոսանոց բալեր ավարտական քննության ընթացքում։
-
15.11.2019|
02:18
Իջևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող «Վերնատուն» պատկերասրահը ցանկանում են «վտարել» քաղաքապետարանի շենքից:
-
15.11.2019|
02:11
Դառնանք մինիստր Ալեքսանդր Շոկինին: Իր անձնական կարիերան նա սկսեց զրոյից ու մեծ ավանդ ունեցավ ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության զարգացման ու կայացման գործում, ստեղծեց զարգացած արդյունաբերության մի կարևոր ոլորտ, որտեղ աշխատում էին 2,5 միլիոնից ավելի բարձրակարգ բանվորներ, ինժեներներ ու գիտնականներ:
-
15.11.2019|
01:05
«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, որն ընդամենն աշխատանքային փաստաթղթի տեսք ունի դեռևս և անգամ Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով չի ներկայացվել, արդեն մի քանի անգամ դժգոհությունների տեղիք է տվել:
-
13.11.2019|
18:49
Քիչ առաջ եղավ համատեղ նիստ և նիստում պրոֆեսորադասախոսական կազմի մեծ մասն ընդամենը երեք դեմով որոշում կայացրեց, որ պետք է միանա ուսանողական շարժմանը և գործադուլ հայտարարեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռիտա Սաղաթելյանը:
-
13.11.2019|
12:04
«Մինորա» մշակութային կենտրոնն իր իրականացրած փառատոների շարքը համալրեց ևս մեկ մրցույթ-փառատոնով, որը կրում էր «Armenian global Art-fest» անվանումը:
-
13.11.2019|
12:00
Երկուշաբթի Փարիզում նշեցին առաջին աշխարհամարտի ավարտի 101-ամյակը: Նոյեմբերի 11-ին, որ Ֆրանսիայում տոնական օր է, նախագահ Էմանուել Մակրոնը բացեց 1963-ից արտասահմանում ռազմական գործողությունների ժամանակ զոհված ֆրանսիացի զինվորների հիշատակին առաջին համազգային հուշարձանը:
-
13.11.2019|
00:18
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի պետական համալսարանի բանասիրական և պատմության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում՝ պահանջելով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Նույն պահանջով նախարարության շենքի մոտ էլ նստադուլ են անում ՀՅԴ-ի երիտասարդական կառույցի ներկայացուցիչները: