Քննադատական վերաբերմունքը կինոյի բնագավառում ստեղծված աշխատանքների նկատմամբ ձևավորվել է 1907 թվականին՝ գրեթե կինոյի ստեղծման հետ միաժամանակ։ Հենց այդ ժամանակ էր, որ «Variety» («Վարիետե») ամերիկյան շաբաթաթերթն իր էջերին քննադատական հոդված հրապարակեց Ֆրանսիայում թողարկված «Emouvant voyage de посе» («Տպավորիչ մեղրամիս») ֆիլմի մասին։
Կապանի տարածաշրջանի Շահումյան գյուղի հանքավայրի տարածքում հնագետները 2009-ին բազմաշերտ բնակատեղի և ընդարձակ դամբարանադաշտ են հայտնաբերվել: Պեղումներն այստեղ առաջին անգամ իրականացվել են 2012-ին, վերսկսվել՝ 2018-ին:
Սիրված դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատրոնն, ինչպես և նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի չի անտեսել փոքրիկներին: Ամանորի առթիվ թատրոնում կներկայացվի պրեմիերա՝ «Քռչո-Տռճո ընդդեմ Ամանոր» մանկամեծական նոր երաժշտական կատակերգությունը:
Դեկտեմբերի 15-ին Կինոյի տանը տեղի կունենա Հայաստանի նկարիչների միության 19-րդ համագումարը, որի ընթացքում կկայանա նաև միության ղեկավար կազմի ընտրություն:
Մշակութային կյանքը կաթվածահար անող երկու անժամկետ ընթացող երևույթները կարծես լուծում գտան: Համազգայինը դադարեցրեց գործադուլը, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը` հացադուլը` մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի աշխատասենյակում:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 12-ին մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ հանդիպումից հետո աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, «Ոգի-Նաիրի» գեղարվեստի կենտրոնի տնօրեն ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ հանդիպեցինք գրքի երևանյան փառատոնի ժամանակ: Հրատարակչության անունը անծանոթ թվաց, գրքերը՝ ինքնատիպ:
Ոչ մի կերպ չկարողացա պարզել Աքսորականի իսկական անուն-ազգանունը, ով լինելը: Բավարարվենք այնքանով, ինչ հեղինակն է իր մասին պատմում գրվածքում՝ մտավորական, որ քանիցս բանտարկվել է, ապա հրաշքով ազատվել ու վտարանդվել Հայաստանից:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...