Հայաստանում բազմաթիվ երեխաներ դուրս են ընտանեկան խնամքից: «Երևան» քառակը որոշել է բարեգործական համերգով մարդկանց ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել այս երեխաների խնդիրների վրա:
«Երևան օպերա 85» համերգաշարի շրջանակում հոկտեմբերի 20-ին, ժամը 19։00-ին, Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հատուկ հանդիսությունների սրահում տեղի կունենա «Գիշերը օպերային թատրոնում» խորագրով նախագիծը։
«Ապագայի կամուրջներ» կրթամշակութային կենտրոն ՀԿ-ի նախաձեռնությամբ և մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Արվեստը հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 19 -27-ը կկայանա «Պարում ենք Նոյի երկրում» ազգային պարի միջազգային փառատոնը:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը, որի շրջանակներում կկայանա վեց համերգ։ Փառատոնը կմեկնարկի Երիտասարդական ֆորումի անդամների ստեղծագործությունների համերգով՝ ՀԲԸՄ համերգասրահում՝ հոկտեմբերի 22-ին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին և ելույթ է ունեցել.
Հոկտեմբերի 18-ին մեկնարկեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում փառատոնը 9 համերգային երեկոների միջոցով կներկայացնի 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը՝ մանկական դաշնամուրային գործերից մինչեւ մեծածավալ երաժշտական կտավները։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցնում է խորհրդանշական հոբելյանի ներքո. այս տարի նշվում է Խաչատրյանի 115-ամյակը։
1939 թվականին Արամ Խաչատրյանը գրեց առաջին հայկական խորհրդային բալետը` «Երջանկությունը»։ Այն ցուցադրվեց Մոսկվայում նույն թվականին` հայկական գրականության և արվեստի առաջին տասնօրյակին (բալետմայստեր` Իլյա Արբատով)։
Արա Գյուլերը հեռացել է կյանքից: Դարի նկարիչը մահացել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում 90 տարեկան հասակում, հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան, սրտի անբավարարության հետևանքով:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...