13.04.2018|
08:42
Կարծես ավանդույթ է դարձել այն, որ Դանիել Երաժիշտն իր համերգներին, հանդիպումներին կցում է մի խոսուն բնաբան։ Այս անգամ վարպետը` օրվա խորհրդին և, ինչպես ինքն ասաց, մեր հոգեվիճակի տոնայնությանը համահունչ, բնաբանը քաղել էր Հակոբ Մովսեսի «Օվսաննա, օվսաննա» բանաստեղծությունից։