21.03.2018|
23:02
Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են` Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: Նա հիշեցրել է, որ 2016-ի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր պապի ուխտագնացության խորհրդանիշ: