ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Հնագետներն ապացուցել են Եսայի մարգարեի գոյությո՞ւնը

    Հնագետներն ապացուցել են Եսայի մարգարեի գոյությո՞ւնը

    23.02.2018| 00:09
    Հնագետները հայտարարել են, որ գտել են Եսայի մարգարեի գոյությունն ապացուցող առաջին իրեղեն ապացույցը` հաղորդում է The Daily Beast-ը` հղում անելով Biblical Archaeology Review (BAR) ամսագրին: «Ապացույցը կավի փոքր կտորն է 0,4 դյույմ երկարությամբ կնիքով, որի վրա գրված է «Եսայի մարգարե»` բացատրում է Կանդիդա Մոսը:
  • Թաներ Աքչամ. Մենք ապացույցներ ունենք, որ Թալեաթ փաշայի արձակած՝ հայերի սպանությունների հրամաններն իրական են

    Թաներ Աքչամ. Մենք ապացույցներ ունենք, որ Թալեաթ փաշայի արձակած՝ հայերի սպանությունների հրամաններն իրական են

    22.02.2018| 17:03
    Հայ մտավորական և Հայոց ցեղասպանությունը վերապրած Արամ Անտոնյանը փնտրել է փաստաթղթեր տեղահանությունների և սպանությունների մասին պատմական արձանագրությունները հաստատելու համար:
  • Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին

    Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արտավազդ Փելեշյանին

    22.02.2018| 17:00
    «Մեծ է Ձեր ավանդը հայ և համաշխարհային կինոյի զարգացման գործում: Դուք կինոարվեստի այն երախտավորներից եք, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել է համաշխարհային կինեմատոգրաֆիայի տարեգրության մեջ՝ ուղենիշ դառնալով կինոռեժիսորների և արվեստագետների համար: Ձեզ հաջողվել է կինոժապավենին հանձնել մարդկային էության և հոգեվիճակների թաքնված դրվագները, մարդու և բնության փոխառնչությունները, իսկ բացառիկ տաղանդով և վարպետությամբ ստեղծված Ձեր ֆիլմերը պատկերի և շարժման յուրօրինակ զգացողության ու մեկնաբանության, տարածական մտածողության և նոր արտահայտչաձևերի կիրառման փայլուն դրսևորումներ են»:
  • Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթն այս տարի կնվիրվի Երևանի հիմնադրման 2800-ամյակին

    Միրզոյանի անվան կոմպոզիտորական մրցույթն այս տարի կնվիրվի Երևանի հիմնադրման 2800-ամյակին

    22.02.2018| 16:21
    Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ արդեն 5-րդ տարին անընդմեջ կկայանա մեծանուն հայ կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթը, որին մասնկացել կարող են ՀՀ, ԱՀ և Սփյուռքի՝ մինչև 18 տարեկան հայազգի պատանի ստեղծագործողներ։ Մայիսի 10-12-ն անցկացվող մրցույթն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
  • Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո

    Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո

    21.02.2018| 20:28
    Փետրվարի 23-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեծանուն կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
  • Մայր թատրոնի պրեմիերաները

    Մայր թատրոնի պրեմիերաները

    21.02.2018| 14:09
    Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը 2018-ին երեք պրեմիերա է նախատեսել՝ «Սասնա ծռեր», «Հարսնացու Հյուսիսից» և «Գտնված երազը»: Փնտրում են իրանցի ռեժիսորի՝ Ֆիրդուսու «Ռոստամ և Զոհրաբը» բեմադրելու համար։ Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից:
  • Պատվոգրի արժանացավ նաև «Իրատեսը»

    Պատվոգրի արժանացավ նաև «Իրատեսը»

    20.02.2018| 12:01
    «Տասը տարի առաջ գրողների միության (նախագահ` Լևոն Անանյան- Ա. Ս.) առաջարկով Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հայտարարվեց գիրք նվիրելու օր: Այսօր արդեն այն դարձել է հանրապետական տոն, «տոն, որ միշտ քեզ հետ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ:
  • Թումանյանի հեքիաթները` մեկ գրքում

    Թումանյանի հեքիաթները` մեկ գրքում

    20.02.2018| 02:31
    Մանկական գրականությունը գրեթե միշտ ու գրեթե բոլոր երկրներում ամենապահանջվածն է: Մեր գրախանութներում, որպես կանոն, մանկական բեսթսելլերները գլխավորում են Թումանյանի հեքիաթները:
  • «Ինձ ավելի շատ մտահոգում է խունացած, մաշված հոգով մարդը»

    «Ինձ ավելի շատ մտահոգում է խունացած, մաշված հոգով մարդը»

    20.02.2018| 02:28
    «Իրատեսի» հյուրը «Լևոն Թրավլ» ընկերության երևանյան գրասենյակի պատասխանատու, տնտեսագիտության դոկտոր, Ռուսաստանի միջազգային տուրիզմի ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, արձակագիր, դրամատուրգ ԴԱՎԻԹ ԽԱՉԻՅԱՆՆ է: Զրույցի թեման գրականությունն է, մենք և մեր երկիրը: Դավիթ Խաչիյանը 6 գրքի հեղինակ է՝ («Զրադաշտի անտիպներից», «12», «Յոթ քար», «Исповедь Турагента», LIBER SOMNIA VLIXI (Երազահան ըստ Ոդիսևսի), «Գալուայի վերջին գիշերը»):
  • Սև ու կարմիր մղձավանջ

    Սև ու կարմիր մղձավանջ

    20.02.2018| 02:13
    Գաղթականների խումբը ցավի կծիկ էր, գլորվում էր ու տնքում, գլորվում էր ու լալիս, փախչում էր՝ հետ նայելով, ծուռվիզ, աչքերը թողած հայրենի տան ավերակներում՝ հարազատների խոշտանգված մարմինների մոտ: