Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սին հույսեր

Սին հույսեր
20.04.2012 | 00:00

Արդեն մի քանի անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար հայ բռնցքամարտիկների վերջին հույսի մրցաշարը տրապիզոնյան միջազգայինն էր: Վերջինը, որովհետև միջազգային օրացույցով այլ հնարավորություն` չիք: Իսկ թե ինչու դեռևս ընթացքի մեջ գտնվող մրցաշարի մասին խոսում ենք անցյալ ժամանակով, լրացուցիչ մեկնաբանման կարիք չկա, քանզի այն մեր մարզիկների համար ավարտված է ու ավարտված է տխուր նոտաներով: Ինքներս մեզ փակուղու առաջ կանգնեցրինք շատ ավելի վաղ` անցած տարի Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում, որտեղ առանձնանալու, աչքի ընկնելու հնարավորություններն անհամեմատ շատ էին, և որտեղ հանդես եկանք ծայրահեղ վատ` նվաճելով ընդամենը մեկ ուղեգիր: Դա հաջողվեց անել սոսկ աշխարհի գավաթակիր Անդրանիկ Հակոբյանին:

Տրապիզոնի մրցաշարում մեր բռնցքամարտիկներից ամենամեծ հաջողությունն արձանագրեց հավաքականի դռները տևական ժամանակ ծեծող 69 կիլոգրամ քաշային Հրայր Մաթևոսյանը, ով դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Վլադիմիր Սողոմոնյանը (60 կգ), Արա Պուլուզյանն (64 կգ) ու Արթուր Խաչատրյանը (81 կգ) մրցաշարը լքեցին ավելի վաղ փուլերից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2139

Մեկնաբանություններ