Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Ժողովուրդն ինձ շատ լավ գիտի»

«Ժողովուրդն ինձ շատ լավ գիտի»
10.04.2012 | 00:00

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԺԿ նախագահ)

-Ինչպիսի՞ քարոզարշավ եք իրականացնելու: Ձեր ընտրատարածքում առաջադրված են և՛ ՀՀԿ-ի, և՛ ՀԱԿ-ի, և՛ ՀՅԴ-ի թեկնածուները, ո՞վ է լինելու Ձեր թիրախը:

-Ոչ մեկն էլ իմ թիրախում չի: Իմ քարոզչությունը չեմ կառուցելու ուրիշին քննադատելու վրա: Ասելու ու անելու եմ իմ անելիքները: Ժողովրդին ասելու եմ ու նաև ցանկանում եմ, որ խորհրդարանում ունենան իրենց ձայնը:

-Ասում են, որ Ձեր ընտրատարածքում խորհրդարան անցնելու առավել մեծ հնարավորություն ունի ՀՀԿ կին թեկնածուն: Նախ` կնոջ հետ պայքարն ինչպե՞ս եք պատկերացնում:

-Նորմալ, դե հիմա, անհատ ա, մարդ ա: ՈՒղղակի ես զարմանում եմ, որ մի տեղ աշխատում են, ո՞նց են թողնելու իրենց կոլեկտիվը, երեխաներին: Չէ՞ որ մանկավարժ են ու պետք է երեխաներին կրթեն (ՀՀԿ թեկնածուն դպրոցի տնօրեն է- Ռ. Խ.):

-Ձեր ընտրատարածքում առաջադրվել էր նաև Ջոնիկ Աբրահամյանը, ով հանել է իր թեկնածությունը: Այս առնչությամբ Դուք ասել եք, որ Ձեզնից է վախեցել: Մնո՞ւմ եք նույն կարծիքին:

-Ես ասել եմ՝ գուցե վախեցել է: Ինչո՞ւ պետք է վախենա, հո ես ի՞նչ է...

-Ձեր հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում:

-Շատ նորմալ եմ գնահատում: Գնում եմ հաղթելու:

-Քարոզարշավի ընթացքում, բացի ճոխ, պլպլան խոստումներից, նաև կաշառքներ են բաժանելու: Պատրաստվո՞ւմ եք ընտրակաշառք բաժանելու:

-Ոչ:

-Ինչո՞վ եք ընտրողին «կաշառելու», ի՞նչ եք խոստանալու ժողովրդին:

-Ժողովուրդը գիտի: Ինձ նոր չի տեսնում: Ինձ շատ լավ էլ գիտի:

-Ձեզ հետ առաջադրված են ընդդիմության երկու թևերի թեկնածուներ՝ ՀԱԿ և ՀՅԴ: Ո՞Ւմ հետ է պայքարը դժվար լինելու:

-Էնտեղ ես ոչ մի դժվարություն չեմ տեսնում: Ամեն ինչ լավ է լինելու:

-Փաստորեն, անցնելու եք:

-Այո, միանշանակ:

-Ո՞րն է հաղթանակի Ձեր գրավականը:

-Արած գործերը, ճանաչելիությունը և այլն:

-Այլևս չունենալով «ԱԼՄ» հեռուստաընկերությունը, որը հզոր զենք է ընտրական շրջանում, ինչպե՞ս եք այդ պակասը լրացնելու:

-Դա էլ է նորմալ, ամեն ինչ լավ է լինելու:

Ճեպազրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1411

Մեկնաբանություններ