ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Եկեղեցով դեպի Մաքսային միություն

    Եկեղեցով դեպի Մաքսային միություն

    17.09.2013| 17:33
    Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց առաջնորդանիստ եկեղեցու օծման և վանական համալիրի բացման արարողությունը, որին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Սերժ Սարգսյանը: Ասվում է, որ այն Հայաստանից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու ամենամեծ շինությունն է և ներառում է Մայր Տաճարը, Սուրբ Խաչ եկեղեցին, թեմի առաջնորդի նստավայրը, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, կրթամշակութային համալիրը, թանգարանը, 200 մեքենաների համար նախատեսված կայանատեղին: Թեև այս` բավականին մեծ համալիրի կառուցման աշխատանքներն սկսվել են դեռևս 2006-ին, խորհրդանշական է, որ այն բացվում է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու նախաշեմին:
  • Նշեցին Ժողովրդավարության միջազգային օրը

    Նշեցին Ժողովրդավարության միջազգային օրը

    17.09.2013| 17:29
    Ուսանողների քաղաքացիական ակումբի նախաձեռնությամբ այսօր ՀՀ տարբեր բուհերի շուրջ 70 ուսանող հավաքվել էր՝ նշելու Ժողովրդավարության միջազգային օրը։
  • Հանրաքվեն՝ փրկօղա՞կ

    Հանրաքվեն՝ փրկօղա՞կ

    17.09.2013| 16:27
    «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը կարծում է, որ Հայաստանը հայտնվել է երկու ուժային կենտրոնների՝ Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության ճնշումների կիզակետում, և սպասվում են վատագույն հետևանքներ:
  • Պատրաստվում են հանրահավաքի

    Պատրաստվում են հանրահավաքի

    17.09.2013| 15:48
    Ի՞նչ է պատրաստվում անելու եվրաինտեգրմանը կողմնակից «Ժառանգություն» կուսակցությունն այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն իր համաձայնությունը տվեց Մաքսային միությանը միանալու մասին:
  • Մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը

    Մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը

    17.09.2013| 15:24
    ԱՄՆ-ում սեպտեմբերի 15-ին մահացել է Ջերարդ Գաֆէսճեանը: Հայազգի գործարար և բարերար պարոն Ջերարդ Գաֆէսճեանը ծնվել է 1925 թվականին` ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում: 1996-ին հիմնադրել է «Գաֆեսճեան ընտանիք» հիմնադրամը: 50 մլն դոլարից ավելի գումար է ներդրվել հիմնադրամում՝ Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման նպատակով։
  • ՀՅԴ-ն համագործակցելու է իշխանության հետ

    ՀՅԴ-ն համագործակցելու է իշխանության հետ

    17.09.2013| 15:20
    «Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանում բոլորովին նոր իրավիճակ է, եթե չի ուզում դա ընդունել արտգործնախարարը՝ դա իր խնդիրն է: Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը փոխվել է, մենք գնում ենք դեպի Եվրասիական միություն: Արտգործնախարարի և ՀՀ նախագահի հայտարարություններն իրար չեն բռնում: Արտգործնախարարը խոսում է՝ Եվրասիական միությունը թողնելով հեռվում: Նախագահը Մոսկվայում ասել է, որ մտնում ենք Մաքսային միություն: Եթե արտգործնախարարը ձևակերպի այնպես, ինչպես ես եմ հիմա ասում, խնդիրը շատ պարզ կդառնա, այսինքն, մենք այլևս այլընտրանք չունենք»,
  • Վերցրեք եղեգն ու գնացեք Սվազիլենդ

    Վերցրեք եղեգն ու գնացեք Սվազիլենդ

    17.09.2013| 14:06
    Սվազիլենդի թագավոր Մսվատի Երրորդը ամուսնանում է 15-րդ անգամ: Արքունիքի հարսնացուների վերակացու Խլանգաբեզա Մդլուլին հայտարարել է, որ 45-ամյա թագավորի նոր հարսնացուն 18-ամյա մոդել Սինդիսվե Դլամինին է: Մինչև հարսանիքը Սինդիսվեն պաշտոնապես կկոչվի Լիպովելա` արքայական հարսնացու, նա արդեն ներկայացվել է թագավորական ընտանիքին:
  • Եգիպտոսը պատրաստ է աջակցել Սիրիային

    Եգիպտոսը պատրաստ է աջակցել Սիրիային

    17.09.2013| 14:03
    Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Սիրիայի հարցով Ժնևյան երկրորդ կոնֆերանսի անցկացմանը` ընդգծելով, որ կոնֆերանսին պետք է մասնակցեն կոնֆլիկտի բոլոր կողմերը:
  • Արտաքին գործերի նախարարը փոխում է բանակցությունների բառապաշարը

    Արտաքին գործերի նախարարը փոխում է բանակցությունների բառապաշարը

    17.09.2013| 13:58
    ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ արդեն ժամանակն է Սիրիայի ընդդիմությանը ոչ թե համոզել բանակցությունների սեղանի շուրջ նստել, այլ պարտադրել:
  • Ջոն Քերին անկոտրում է

    Ջոն Քերին անկոտրում է

    17.09.2013| 13:57
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստիպված է հեռանալ իշխանությունից, եթե անգամ համագործակցում է քիմիական զենքի ոչնչացման հարցում` ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին: