Լրացավ յոթ օրը, ինչ հեռացել ես։ Սիրտս մխում է, գրական, մշակութային, հանրային կյանքի եզակի Զինվորդ այլևս հուշ ես։ Որքան դավ ու ցավ հաղթահարեցիր՝ հաճախ լռությամբ, ավելի հաճախ՝ ժպիտով, և հիշում եմ խոստովանանքդ.
Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը բավականին բուռն սկսվեց: Ընդդիմադիրներ գումարած ԲՀԿ գրոհի տակ էին պահում ԱԺ խոսնակին` Մաքսային միության անդամակցության շուրջ հարցախեղդ անելով: Նախ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը դիմել էր խոսնակին, որ արտգործնախարարության աշխատակիցներ հրավիրվեն ԱԺ՝ համապատասխան տեղեկատվություն տալու:
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18.00, “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը։ Ասուլիսից հետո Ջուլիա Զիլբերքվիթի հետ համատեղ համերգով կմեկնարկի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նոր համերգաշրջանը։ Ծրագրում՝ Սերգեյ Սլոնիմսկի, “Հրեական ռապսոդիա”. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։
Հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ՙՎարչական շրջանի շրջակա միջավայրի պահպանության տեխնոլոգիական մշակում և տեղեկատվական վերահսկում՚խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Գիտաժողովն անցկացվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը սեպտեմբերի 9-ին առաջին տարածաշրջանային այցը սկսել է Բաքվից, որտեղ հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արարողակարգային ուղերձը, որտեղ նշված է.
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է օդանավ ուղարկել Սիրիա ՌԴ և ԱՊՀ երկրների այն քաղաքացիներրի հետևից, ովքեր ուզում են հեռանալ Սիրիայից: Այս մասին երեկ հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Իրինա Ռոսիուսը:
ՌԴ խորհրդարանի կոմունիստական ֆրակցիան օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում են վերադարձնել ձմեռային ժամանակը, ինչպես նաև տարածքները բաժանել ըստ ժամային գոտիների ինչպես եղել է ԽՍՀՄ ժամանակ:
Երեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին: Նա հիմնականում խոսել է այն մասին, թե ինչ «նվաստացուցիչ կերպով» է Սերժ Սարգսյանը Ռուսաստանում այդ որոշումը կայացրել, և շրջանցել է այն հարցը, թե ինչ է Հայաստանին տալու այդ անդամակցությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարվածել Մեծ Բրիտանիային՝ ամերիկյան հարձակումների համար իր ավիաբազայի տրամադրման կապակցությամբ:
ԻՀՊԿ-ն բրիտանական ռազմաբազաներն օրինական թիրախ է անվանել իր հարվածների համար, քանի որ բրիտանական «RAF Fairford» ավիաբազայից հուլիսի 21-ին օդ բարձրացած ամերիկյան B-1 ռազմավարական ռմբակոծիչն է հարվածներ հասցրել իրանական օբյեկտներին...