ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • Մի խայթեք օձերին

    Մի խայթեք օձերին

    29.07.2013| 16:54
    Հնդիկ Միլապ Դուրվի ձեռքը գետն անցնելիս օձը կծել է: Բարկացած Դուրվը շրջվել է ու այնպես է կծել օձին, որ նա երկու կես է եղել: Օձի հետագա ճակատագիրը պարզ է, Դուրվը այժմ հիվանդանոցում է, թեպետ սողունը թունավոր չի եղել:
  • Հանրապետականները հաղթում են նաև Հյուսիսային Կիպրոսում

    Հանրապետականները հաղթում են նաև Հյուսիսային Կիպրոսում

    29.07.2013| 16:53
    Հյուսիսային Կիպրոսի խորհրդարանական ընտրություններում հաղթում է թուրքական հանրապետական կուսակցությունը, որ հավաքել է ձայների 41,2 տոկոսը, Ազգային միասնություն կուսակցությունը ստացել է 28,4 տոկոս ձայներ, երրորդ տեղում Դեմոկրատական կուսակցությունն է` 22 տոկոսով:
  • Եգիպտոսով փորձում է զբաղվել Եվրամիությունը

    Եգիպտոսով փորձում է զբաղվել Եվրամիությունը

    29.07.2013| 16:52
    ԵՄ արտաքին քաղաքական հարցերով գլխավոր հանձակատար Քեթրին Էշթոնը պատրաստվում է մեկնել Կահիրե` կարգավորելու եգիպտական ներքաղաքական ճգնաժամը:
  • Սիրիան երկու մասի կբաժանվի՞

    Սիրիան երկու մասի կբաժանվի՞

    29.07.2013| 16:52
    Սիրիայի Ազատ բանակի հրամանատարներից Օմար ալ Հոմսին, որ ղեկավարում է Դամասկոսի շրջակայքում գործող խմբավորումներից մեկը, արձագանքել է Հոմսի գրավմանը` նշելով, որ արագացվում է երկրի մասնատումը:
  • Ասադի զորքերը գրավել են Հոմսը

    Ասադի զորքերը գրավել են Հոմսը

    29.07.2013| 16:51
    Լիբանանի The Daily Star-ը տեղեկացնում է, որ Սիրիայի կառավարական զորքերը լիբանանյան Հզբոլահի աջակցությամբ գրավել են Հոմսի Խալդիյե թաղամասը` ապստամբների գկխավոր հենակետը:
  • «Ի տարբերություն նախորդ տարիների, հիմա ակտիվ են երիտասարդները»

    «Ի տարբերություն նախորդ տարիների, հիմա ակտիվ են երիտասարդները»

    29.07.2013| 16:32
    Երևանի քաղաքապետարանի դիմաց երիտասարդների շուրջօրյա ակցիան` կապված տրանսպորտի սակագնի փոփոխման հետ, շարունակվում է: Հուլիսի 26-ին ակցիայի մասնակիցները հայտարարել են նստացույց, սակայն մինչ այսօր արձագանք չի եղել իշխանությունների կողմից: Քաղաքապետարանը, ի դեպ, շրջափակված էր ոստիկաններով: Ակցիայի մասնակիցներից Վահագն Մինասյանը հերքեց այն լուրերը, թե տեղի է ունեցել պառակտում:
  • Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան

    Վարչապետն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի գործարան

    29.07.2013| 12:39
    Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Նատֆուդ» մսամթերքի վերամշակման գործարան: ՀՀ կառավարության 2009 թ. որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությանը տրվել էր ներմուծվող ապրանքների ԱԱՀ-ի վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու թույլտվություն: Արդյունքում ընկերությունը Երևանի Նոր Նորք համայնքում կառուցել է մսամթերքի վերամշակման ժամանակակից գործարան, որի համար պահանջվող ներդրումը կազմել է շուրջ 26 մլն ԱՄՆ դոլար (շուրջ 10.5 մլրդ ՀՀ դրամ, որից ներմուծված ապրանքների արժեքը` շուրջ 4.3 մլրդ ՀՀ դրամ):
  • Հայրիկ Մուրադյանին նվիրված հուշ երեկո (տեսանյութ)

    Հայրիկ Մուրադյանին նվիրված հուշ երեկո (տեսանյութ)

    29.07.2013| 11:46
    Օգոստոսի 1-ին՝ ժամը 18.30, «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա հայ ազգագրական երգի տոնական երեկո` նվիրված հայ մշակոյթի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանին:
  • Վերականգնվում են իսրայելա-պաղեստինյան բանակցությունները

    Վերականգնվում են իսրայելա-պաղեստինյան բանակցությունները

    29.07.2013| 10:48
    ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ երկուշաբթի Վաշինգտոնում վերականգնվում են պաղեստինա-իսրայելական բանակցությունները։ Դրանք փակուղի էին մտել 2010 թվականին։ Վերջին շրջանում պետքարտուղար Ջոն Քերին մեծ ջանքեր էր գործադրում մերձավորարևելյան խաղաղ կարգավորումը վերականգնելու ուղղությամբ։
  • Բահրեյնում օրենսդրորեն արգելվել են հանրահավաքները

    Բահրեյնում օրենսդրորեն արգելվել են հանրահավաքները

    29.07.2013| 10:47
    Բահրեյնի խորհրդարանն ընդունել է թագավորության մայրաքաղաքում ցանկացած տիպի հանրահավաք արգելելու մասին օրենք։ 2011թ. փետրվարին Բահրեյնում, ինչպես նաև շատ այլ արաբական երկրներում, սկսել են հակակառավարական հուզումներ։ Իրավիճակը բարդացել է նրանով, որ թագավորության բնակչության մեծ մասը շիաներ են, այն դեպքում, երբ երկրի կառավարումը գտնվում է սունիների ձեռքում։