-
15.07.2013|
15:02
Պռոշյան համայնքի ղեկավարի երեկվա ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը: Նա իր ՀՅԴ-ական մրցակցին` Վովա Սահակյանին, հաղթել է 76 ձայնի առավելությամբ:
-
15.07.2013|
14:58
Իտալիայի «Հյուսիսային լիգա» պահպանողական կուսակցության ներկայացուցիչ Ռոբերտո Կալդերոլին ասել է, որ երկրի ինտեգրացիայի նախարար Սեսիլիա Կայենգեն իրեն օրանգուտանի է հիշեցնում։
-
15.07.2013|
14:57
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյային կրկին կոչ են անում հրաժարական տալ։ Նշենք, որ El Mundo թերթը հրապարակել է հոդվածներ, որոնք ստվեր են գցում վերջինիս հեղինակության վրա։
-
15.07.2013|
14:55
Եգիպտոսի գլխավոր դատախազ Հաշիմ Բարաքաթը որոշում է ընդունել սառեցնել երկրի իսլամիստական շարժման 14 առաջնորդների ակտիվները։ Այս ոշորումն ընդունվել է երկրում տեղի ունեցող անկարգությունների հետաքննության շրջանակներում։ Ավելի վաղ դատախազությունը։
-
15.07.2013|
13:52
Պռոշյան գյուղում կիրակի անցկացված ընտրությունների արդյունքում հաղթեց ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը` ստանալով 1317 ձայն: Նրա հիմնական մրցակից ՀՅԴ անդամ, համայնքի ղեկավարի տեղակալ Վովա Սահակյանը քիչ է զիջում ՀՀԿ-ականին: Նրան ընտրել է 1241 պռոշյանցի: Ի դեպ, արդյունքները հրապարակվելուց հետո Սահակյանը վստահեցրել է, որ չի շարունակելու աշխատել գյուղապետարանում:
-
15.07.2013|
13:05
Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում, վթարային ու կիսաքանդ տանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Երանոսյանը, ծնողների մահից հետո, ապրում է միայնակ: Վարդանի սիրելի զբաղմունքը քանդակագործությունն է:
-
15.07.2013|
13:03
Հուլիսի 15ը Մոսկվայում և Մեձմոսկովյան շրջանում հայտարարվել է սգո օր: Ավելի վաղ նման համաձայնության են եկել Մոսկվայի գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և տարածաշրջանի մարզպետ Անդրեյ Վորոբյովը: Այս մասին հաղորդում է РИА «Новости»:
-
14.07.2013|
21:33
Ցուցարարներն Անկարայում պահանջում են կառավարության հրաժարականը։ Երեկ ուշ երեկոյան հերթական բախումն է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։
-
14.07.2013|
16:27
Այսօր կայացել է Մուհամեդ ալ Բարադեյի երդմնակալության արարողությունը Եգիպտոսի փոխվարչապետի պաշտոնում։ Արարողությունը տեղի է ունեցել Կահիրեում՝ նախագահական նստավայրում, նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրի ներկայությամբ։
-
14.07.2013|
16:26
Հունիսի սկզբին Սիրիայում անհետացած ֆրանսիացի լրագրողները ողջ և առողջ են։ Այդ մասին ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են պայմանավորվել նրանց ազատարձակման համար։ Նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են գտնվում լրագրողները, և ում հետ են տարվում բանակցությունները։