ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 
  • ԵՄ-ն չի պարտադրում փչացնել դարավոր բարեկամությունը

    ԵՄ-ն չի պարտադրում փչացնել դարավոր բարեկամությունը

    11.07.2013| 15:49
    Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Երևան կատարած իր երկօրյա այցի շրջանակներում հասցրել է հանդիպել ինչպես իշխանությունների, ԱԺ ոչ իշխանական ուժերի, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այցի և հանդիպումների առիթը, բնականաբար, այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում սպասվելիք ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրի և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի նախաստորագրումն է: Ուշագրավ է, որ Շտեֆան Ֆյուլեն փարատել է այն մտահոգությունները, թե ԵՄ ասոցացման համաձայնագիրը կարող է սահմանափակել այլ պետությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները:
  • Ակնկալիքներ՝ Կազանից

    Ակնկալիքներ՝ Կազանից

    11.07.2013| 13:02
    Ինչպես մեզ Կազանից հաղորդեց Հայաստանի ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, թեթև աթլետ, Արցախի համալսարանում ուսանող Աշոտ Հայրապետյանն այսօր Համաշխարհային ուսանողական խաղերում մասնակցելու է տղամարդկանց 800 մետր վազքի կիսաեզրափակիչ փուլին, իսկ լողորդուհի Վանե Ղարախյանը մեկնարկելու է 100 մետր բրաս լողաոճում:
  • Ցարնաևի հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերին

    Ցարնաևի հաջորդ դատական նիստը՝ սեպտեմբերին

    11.07.2013| 12:27
    ԱՄՆ 19-ամյա քաղաքացի Ջոհար Ցարնաևի գործով դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 23-ին։ Վերջինս մեղադրվում է Բոստոնի մարաթոնի ընթացքում ահաբեկչության կազմակերպման և իրականացման համար։
  • Լյուքսեմբուրգի վարչապետը հրաժարական է տալիս

    Լյուքսեմբուրգի վարչապետը հրաժարական է տալիս

    11.07.2013| 12:25
    Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մտադիր է լքել իր պաշտոնը հատուկ ծառայությունների շուրջ առաջացած սկանդալի պատճառով։ Յունկերը Եվրոպայում ամենաերկարակյաց վարչապետն է։
  • Ահաբեկչության զոհ է դարձել Պակիստանի նախագահի թիկնազորի պետը

    Ահաբեկչության զոհ է դարձել Պակիստանի նախագահի թիկնազորի պետը

    10.07.2013| 22:39
    Պակիստանի Կարաչի նավահանգստում զոհվել է երկրի նախագահի թիկնազորի պետ Բիլալ Շեյխը։ Ավելի քան 10 մարդ է վիրավորվել տեղի ունեցած պայթյունից, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
  • Պատմությունն անվտանգ ապաստան է ՄԻՊ-ի համար

    Պատմությունն անվտանգ ապաստան է ՄԻՊ-ի համար

    10.07.2013| 18:11
    Այսօր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է երեք միջազգային հեղինակավոր կառույցների, որոնց անդամն են համարվում ինչպես ՀՀ-ի, այնպես էլ՝ Մոլդովայի օմբուդսմենները:
  • Ռուսի «ողորմածության» հույսին

    Ռուսի «ողորմածության» հույսին

    10.07.2013| 18:09
    «Ռուսաստանին պիտի ասել, որ այդ «ոխերիմ» բարեկամությունն այնքան էլ բարեկամություն չէ»,-irates.am-ի հետ զրույցումանդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և զուգահեռներ անցկացրեց 1920-ականների ու այսօրվա միջև, եզրակացնելով, թե իրավիճակը բավականին նման է:
  • Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Չեմ սիրում «բարգավաճ» բառը»

    Արթուր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Չեմ սիրում «բարգավաճ» բառը»

    10.07.2013| 17:25
    «Դա բարեգործություն չի, այլ չարագործություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյանից Երևան անվճար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների մասին, ասաց, «Քինգ Դե լյուքս» ՍՊԸ-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը` հավելելով որ չի սիրում «բարգավաճ» բառը:
  • Տրանսպորտի նախարարության որդեգրած «առաջին ծիծեռնակները»

    Տրանսպորտի նախարարության որդեգրած «առաջին ծիծեռնակները»

    10.07.2013| 17:11
    Երևան-Աբովյան երթուղին սպասարկող «Քինգ դե լյուքս» ՍՊԸ-ն Չինաստանից ներկրել է «Յութունգ» մակնիշի 19 ավտոբուս: Ավտոբուսները երկուշաբթի օրվանից կփոխարինեն 259 համարի երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներին: Ընկերությունը ներկրել է նաև նույն մակնիշի հինգ հարմարավետ ավտոբուս, միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար (Հայաստանից Ռուսաստանի տարբեր քաղաքներ):
  • «Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»

    «Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է»

    10.07.2013| 14:29
    «Ռուսաստանը, Ադրբեջանին զենք մատակարարելով, Հայաստանին դնում է կախյալ վիճակում»,-անդրադառնալով վերջին շրջանում Կովկասում Ռուսաստանի վարած քաղաքականությանն ու հատկապես Ադրբեջանին զենքի վաճառքին, ասաց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ, հավելելով, որ Ռուսաստանը Հայաստանի հանդեպ ստանձնած ոչ մի պարտավորություն մինչև վերջ չի իրականացրել: