-
07.07.2013|
14:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ղազախստան։ Պուտինն այստեղ է ժամանել Կազանից, որտեղ երեկ մասնակցել է ամառային ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությանը։
-
07.07.2013|
14:46
«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը կնշանավորվի Շառլ Ազնավուրի «Աստղի» բացմամբ` իր իսկ անվան հրապարակում, որին կհաջորդի բացման արարողությունը և բացման ֆիլմի` Ազնավուրի գլխավոր դերակատարությամբ «Կրակել դաշնակահարի վրա» (ռեժ.` Ֆրանսուա Տրյուֆո) ֆիլմի ցուցադրությունը Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իրադարձություններին ներկա կլինի ինքը` լեգենդար շանսոնիեն: Բացման օրակարգը կներառի նաև Ազնավուրին` «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը:
-
07.07.2013|
00:54
Նիգերիայում ավելի քան 30 աշակերտ և մեկ ուսուցիչ է սպանվել իսլամիստների կողմից դպրոց-ինտերնատի վրա կատարած հարձակման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնող Մամուդո քաղաքում։ Ականատեսները վկայում են, որ հարձակվողները դպրոց են եկել վառելանյութի տարաներով և հրդեհել այն։
-
06.07.2013|
17:59
Բրյուսելում հուլիսի 4-ին Հայաստան-Եվրամիություն ասոցիատիվ համաձայնության գլխավոր բանակցող, ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրը նախաստորագրվելու է Վիլնյուսի վեհաժողովի ժամանակ:
-
06.07.2013|
15:33
Հուլիսի 6-ը ազատամարտիկ, ռազմական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս, «Հատուկ գնդի» առաջին վաշտի հրամանատար Ջիվան Զավենի Աբրահամյանի ծննդյան օրն է (6.7.1961, Երևան - 20.7.1991, գ. Վերինշեն (ԼՂՀ Շահումյանի շրջան)/: Ծառայել է ԽՄՀՄ ԶՈՒ-ում՝ Աֆղանստանում և պարգևատրվել «Արիության» մեդալով։
-
06.07.2013|
15:03
Երևանի քաղաքապետարանը, «ՆՈՅ» բնական աղբյուրի ջրի հետ համատեղ, Վարդավառի տոնի առիթով Հուլիսի 7-ին, ժամը 12:00-ից սկսած Կարապի լճի հարակից տարածքում կազմակերպում է տոնախմբություն:
-
06.07.2013|
13:23
Կազանում այսօր տեղի կունենա Ուսանողական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Ուսանողների ամառային մրցումները տեղի են ունենում 2 տարին մեկ Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Ունիվերսիադա-2013-ին կխաղարկվի մեդալների 350 համախումբ՝ 27 մարզաձևից։ Մրցումները կտևեն մինչև հուլիսի 17-ը։
-
06.07.2013|
13:19
Վենեսուելան և Նիկարագուան պատրաստ են ապաստան տալ ԱՄՆ հատուկ ծառայության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին, ով արդեն 2 օր գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում։
-
06.07.2013|
13:16
Եգիպտոսում իշխանությունից հեռացված նախագահ Մուրսիի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև բախումից ավելի քան 26 մարդ է մահացել, վիրավորվել՝ 300-ը։ Մեծ մասը մահացել է հրազենային վնասվածքներից։
-
06.07.2013|
12:32
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շայգուն, Մոսկվա ժամանած շվեդական զինվորական պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ Սիրիայում ավելի քան երկու տարի ընթացող պայքարը չի անվանում քաղաքացիական պատերազմ: