-
06.07.2013|
01:11
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որն այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:
Այս մասին լրագրողներին տեղեկացրեց փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, նշեց նաև, որ մեծ հայերը` Շառլ Ազնավուրը և Արտավազդ Փելեշյանն արդեն Հայաստանում են:
-
05.07.2013|
18:13
Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումները վերսկսվել են, աշխատանքներն ինչպես հավաստիացնում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ընթանալու են հիմնականում 3 պեղավայրերում՝ Ամրացված, Կենտրոնական և Անտիկ թաղամասերում: Այս մասին հայտնում է karabakh-open.info-ն:
-
05.07.2013|
18:09
Գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել էր «Պանացեա» ՍՊԸ-ի կողմից «Նարինե կաթնաթթվային մթերք» և «Նարինե բակտերիալ խտանյութ» արտադրատեսակների արտադրությունը, և «Պանացեա» ՍՊԸ-ի տնօրենին տրվել էր համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:
-
05.07.2013|
16:28
ՀՀ Սահմանադրությունը ոչ միայն հասարակ քաղաքացիների կողմից է խախտվում, այլև իշխանությունների: Այսօր ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ նման կարծիք հայտնեցին Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Գևորգ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ և իրավագիտական գիտությունների դոցենտ Էդգար ՇԱԹԻՐՅԱՆԸ:
-
05.07.2013|
16:23
Ռուսական կայսերական տան ղեկավարը` Մեծ իշխանուհի Մարիա Վլադիմիրովնան հուլիսի 11-ին կժամանի Պետերբուրգ: Ռոմանովները պատրաստ են հայրենիք վերադառնալ, բայց մինչ այդ պետք է վճռվի նրանց կարգավիճակի հարցը:
-
05.07.2013|
16:20
Հուլիսի 7-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառի կամ Ծաղկող վարդի տոնը: Այն Տաղավար տոն է և եկեղեցիներում այդ օրը սուրբ պատարագ է մատուցվում: Տոնը սովորաբար նշվում է Նավասարդ ամսին: Այն եկել է հեթանոս ժամանակներից:
Տեր Թովմաս քահանա Անդրեասյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Վարդավառի սկզբմավորման պատմությանը` մանրամասնելով, որ տոնը Հայաստանում նշվել է 4-րդ դարից, քրիստոնեությունն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կողմից:
-
05.07.2013|
14:39
Երեկ քաղաքական, լրատվական դաշտն ու Ֆեյսբուքը մոլեգնել էին հայոց խորհրդարանում «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուի զեկույցից, որում նա Հայաստանն անվանել էր «ագրեսոր երկիր»: Բանն այն է, որ նույնիսկ այդ զեկույցին հաջորդել էին ոմանց ծափահարությունները ԱԺ-ում:
-
05.07.2013|
14:13
Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանին կարող է որոշակի զիջումներ անել Արևմուտքին, սակայն չի հրաժարվի միջուկային ծրագրից։ Նման կարծիք է հայտնել Իսրայելի կառավարության անդամ Յուվայլ Շտայնիցը «Ֆորբս» հանդեսին տված հարցազրույցում։
-
05.07.2013|
14:13
Սիրիայում մթերային ապահովման խնդիրը վերջին մեկ տարվա ընթացքում էապես վատթարացել է, և հակամարտության շարունակման դեպքում իրավիճակն էլ ավելի կսրվի։ Այդ մասին հաղորդվում է FAO-ի համապատասխան զեկույցում։ Համաձայն փաստաթղթի՝ Սիրիայի բնակչության 4 միլիոնն ի վիճակի չէ իրեն ապահովել սննդով։ Պատճառն արդյունաբերության ծավալների կտրուկ նվազումն է։
-
05.07.2013|
13:40
Եգիպտոսի բանակը հայտարարել է, որ երաշխավորում է երկրում խաղաղ ցույցերի անցկացումը։ Սպասվում է, որ «Մուսուլման եղբայրները» դուրս կգան ցույցերի՝ բողոքելով նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկության դեմ։ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Գեհադ Հադադը հայտարարել է, որ շարժումը հրաժարվում է համագործակցել նոր ռեժիմի հետ։