-
02.07.2013|
01:13
Վրաստանում 2013թ. հոկտեմբերի 27-ին տեղի կունենան նախագահի ընտրություններ։ Հուլիսի 1-ին կայացած ասուլիսում այդ մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն։ Գործող նախագահ Մ. Սաակաշվիլին արդեն իսկ հրամանագիր է ստորագրել ընտրությունների օրվա նշանակման վերաբերյալ:
-
02.07.2013|
01:05
Ըստ տեղեկությունների՝ Երևանում կառուցվելու է 100 թեքահարթակ՝ յուրաքանչյուրը 200 հազար դրամ արժողությամբ, և Երևանի բյուջեից 20 մլն դրամ է նախատեսվել դրա համար:
-
02.07.2013|
00:21
...թե Սերժ Սարգսյանն այլևս չի հանդուրժելու ներՀՀԿ-ական «միսկրծումները»: Նրան տեղյակ են պահել, որ սեփական հավակնություններն այդպես էլ որևէ ուղղությամբ (հատկապես վարչապետական գծով) չբավարարած թևի գործն է ՀՀԿ-ի վրա հրապարակավ պայթուցիկով լի «բոչկաներ» գլորելը, Արմեն Աշոտյանից հետո` «Ես զզվում եմ Շարմազանովից» «հզոր» շարժումը:
-
01.07.2013|
19:39
«Քեռի Վանյա», «Բլեզ», «Ծննդյան տոները սենյոր Լուպելլոյի տանը», «44 աստիճանի վրա», «Sale», «Մի գավաթ բարություն»: Համազգային պետական թատրոնն ամառային իր խաղաշրջանը կամփոփի նշված ներկայացումներով:
-
01.07.2013|
15:49
Գլխավոր դատախազությունը դիմել է Վերահսկիչ պալատին` ստանալու այն նյութերը, որոնք հիմք են հանդիսացել ՎՊ-ի տարեկան հաշվետվության մեջ արձանագրված գնահատականների ու եզրակացությունների համար:
-
01.07.2013|
15:46
Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որ ձևավորվել է 2013-ի մայիսին` ընդգրկելով «Ազգային ճակատ», «Դասական ազգային ճակատ», «Մուսավաթ» կուսակցությունները, EL (Ժողովուրդ) շարժումը և այլ քաղաքական ուժերի, հուլիսի 2-ին գումարելու է նիստ` օրակարգում ունենալով հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում միասնական թեկնածուի առաջադրման հարցը:
-
01.07.2013|
15:45
Գերմանական «Der Spiegel»-ը Էդվարդ Սնոուդենի բացահայտումների համաձայն` հրապարակեց տեղեկություն Եվրամիության վաշինգտոնյան գրասենյակում գաղտնալսման սարքերի և համակարգչային ցանցերի վերահսկման մասին:
-
01.07.2013|
15:43
Կահիրեն ամբողջ գիշեր չի քնել` ցուցարարները Եգիպտոսի մայրաքաղաքում պահանջում են նախագահ Մուհամեդ Մուրսիի հրաժարականը: Բողոքի ակցիան համարվում է խաղաղ, բայց լոկալ բախումներում առնվազն տաս մարդ զոհվել է, 600-ը վիրավոր են:
-
01.07.2013|
15:43
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ևս հինգ տարով վերանշանակվել է իր պաշտոնում:
-
01.07.2013|
14:48
Ծնունդդ ժամանակի թելադրանքով էր, գործունեությունդ` հաստատակամ ու անկողմնակալ: Հայաստանի բազմազան մամուլի ընտանիքում քո հնգամյա խոսքուբարքով ձևավորել ես ուրույն ձեռագիր: Խմբագրակազմդ ու լրագրող-աշխատակիցներդ` իրենց անաչառ հոդվածներով, անկոտրում ու յուրահատուկ խոսք ու գրիչ, անուն ու ստորագրություններ ունեն…